• Latest news

Բալիում արձակուրդից հետո ավստրալացին ամբողջությամբ կաթվածահար է եղել (ֆոտո)

8 սեպտեմբերի, 2018  10:56

Բալիում արձակուրդն ավստրալացուն ծանր հիվանդություն է արժեցել: The Daily Mail-ի հաղորդմամբ՝ այս տարվա հուլիսին 52-ամյա Քրեյգ Հարդին ընտանիքի հետ հանգստացել է Բալիում եւ վերադարձել հայրենիք՝ Ավստրալիա: Դեռ արձակուրդի ժամանակ նա աղիքային ինֆեկցիայով է վարակվել, եւ տուն վերադառնալու հաջորդ օրը հիվանդանոց է գնացել: Սակայն ճանապարհին տղամարդն ամբողջությամբ կաթվածահար է եղել. նա չի կարողացել շարժվել, խոսել, շնչել եւ կոմայի մեջ է ընկել:

Հարդիի մոտ Գիյեն Բարրեի համախտանիշ են ախտորոշել՝ հազվադեպ հանդիպող սուր աուտոիմունային ռեակցիա (հանդիպում է 100.000 մարդուց մեկի մոտ): Հիմնականում այն զարգանում է աղեստամոքսային տրակտի կամ շնչուղիների վարակից հետո: Դեպքերի մեծ մասի պարագայում հիվանդները լիարժեք կազդուրվում են, սակայն Հարդին հիվանդանոցում է արդեն երեք ամիս:

Չնայած տղամարդը դուրս է եկել կոմայից, սակայն դեռեւս չի կարողանում խոսել եւ շարժվել: Հարդիի գիտակցությունը տեղն է, նա նույնիսկ գրատախտակին փակցված տառերի օգնությամբ շփվում է հարազատների հետ. երբ նրան ցույց են տալիս անհրաժեշտ տառը, նա թարթում է աչքը:

Բժիշկների կանխատեսումներով՝ Հարդիի կազդուրման համար կարող է առնվազն երկու տարի պահանջվել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել