• Latest news

Գիտնականները բաց վերքի վրա նոր մաշկ են աճեցրել

8 սեպտեմբերի, 2018  16:00

Ամերիկացի հետազոտողներն ապացուցել են ցողունային բջիջները մաշկի առողջ բջիջների վերափոխելու հնարվորությունը ոչ թե լաբորատորիայում, այլ բաց վերքի վրա:

Սան Դիեգոյի Սոլքի Կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի հետազոտողների խումբը մշակել է բաց վերքի կամ խոցի մակերեւույթին բջիջները մաշկի վերին շերտի, էպիթելի վերափոխման մեթոդը: Nature ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները նկարագրում են վերքի մակերեւույթին բջիջների վերադարձման պրոցեսը ցողունային բջիջների վիճակին նման վիճակի, այնուհետեւ դրանց ուղղորդումը մաշկի բջիջների զարգացման ճանապարհով: Մեթոդը հեռանկարային է որպես խոցերի, այրվածքների, պառկելախոցերի եւ մաշկի վնասվածքների ապաքինման միջոց նյութափոխանակության այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին դիաբետն է: Դրանից բացի, այն կարելի է օգտագործել մաշկի ծերացմանը հակազդելու համար, կարծում են հետազոտության հեղինակները:

Սովորաբար ապաքինման արագացման համար օգտագործում են իր հիվանդի կամ ցողունային բջիջներից in vitro աճեցված մաշկի փոխպատվաստումը: Խուան Կառլոս Բելմոնթեին եւ նրա գործընկերներին հաջողվել է մաշկ ստանալ վնասվածքի տեղում՝ փոխպատվաստման չդիմելով:

Գիտնականներն աշխատել են մաշկի ցողունային բջիջներով, որոնք տարբերակվում են՝ խորը շերտերից մակերեւույթ տեղաշարժվելով: Այս բջիջները նորմալ պայմաններում ավելի հաճախ վերափոխվում են կերատինոցիտների, որոնցից է 90 տոկոսով մաշկը կազմված, սակայն երբ մաշկի ամբողջականությունը վնասված է, ցողունային բջիջները հիմնականում մասնակցում են բորբոքային պրոցեսին եւ նոր էպիթելեր չեն ձեւավորում:

Գիտնականները նախ էպիդերմիսի ստորին շերտից առանձնացրել են 55 սպիտակուց եւ ՌՆԹ, որոնք կարող էին կերատինոցիտների ճանապարհով մասնակցել ցողունային բջիջների տարբերակմանը: Այնուհետեւ  փորձերի եւ սխալների մեթոդով առանձնացրել են 4 սպիտակուց, որոնք ամենից ուժեղ են ազդել տարբերակման վրա: Մկների մաշկի վրայի խորը կտրվածքները մշակելով այս 4 սպիտակուցների «կոկտեյլով»՝ գիտնականները 18 օրում կտրվածքների մակերեւույթին նոր էպիթելեր են ստացել: Փորձը սկսելուց երեք ամիս եւ կես տարի հետո մաշկի նմուշներից բջիջները, որոնք աճել են կտրվածքի տեղում, առողջ են եղել ըստ միկրոկենսաբանական, գենետիկ եւ այլ ցուցանիշների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել