• Latest news

Օրգանիզմի երիտասարդեցման վիճելի մեթոդը միլիոնավոր դոլարներ է բերել

8 սեպտեմբերի, 2018  20:07

Ի՞նչ կլիներ, եթե ծերացումը այդքան տհաճ գործընթաց չլիներ: Նման կարգախոս է ընտրել Հարվարդի համալսարանի նոր ճյուղը, որը նպատակ ունի միլիոններ ծախսել վերականգնողական բժշկության մեջ թեժ քննարկվող բացահայտման վրա:

Elevian սթարթափը, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, հետազոտում է՝ արդյոք GDF11 սպիտակուցի ամենօրյա ներարկումները օգնո՞ւմ են օրգանզմին վերականգնվել եւ արդյունքում բուժո՞ւմ են առողջության հետ կապված խնդիրները, այդ թվում կորոնար անոթների հիվանդությունը, Ալցհեյմերի հիվանդությունը եւ սարկոպենիան:

Ընկերությունը հիմնվում է մի քանի տարի առաջ անցկացված հետազոտությունների վրա: Այդ ժամանակ երիտասարդ եւ ծեր մկների արյունը խառնել են, որպեսզի երիտասարդացնեն ծեր մկներին, եւ դա, կարծես թե, ստացվել է:

Elevian-ի համահիմնադիր, Հարվարդից կենսաբան Էմի Վեյգերսը եկել է այն եզրակացության, որ երիտասարդի արյան մեջ GDF11 սպիտակուցը կարեւորագույն գործոն է դարձել առողջացման համար:

Բացի այդ, նա եւ այլ գիտնականներ ասում են, որ այդ սպիտակուցի մակարդակը նվազում է տարեց մարդկանց մոտ, նշանակում է դրա կոնցենտրացիայի բարձրացումը կարող է հակազդել ծերացման որոշ հետեւանքներին:

Վեյգերսի բացահայտումները մեծ հետաքրքրություն են առաջացրել, բայց երբ խոշոր դեղագործական ընկերությունները փորձել են կրկնել հետազոտոթյունները, դա նրանց չի հաջողվել: 2015-ին անցկացրած ուսումնասիրության ժամանակ Novartis-ի գիտնականները հայտնաբերել են, որ GDF11 մակարդակները տարիքի հետ չեն նվազում, եւ որ այդ սպիտակուցը փաստացի դանդաղում է, այլ ոչ թե նպաստում մկաների վերականգնմանը:

Սակայն Elevian ընկերությունը խոստանում է շուտով նոր տվյալներ ներկայացնել, որոնք կցրեն կասկածները եւ ներդրողների համար անհրաժեշտ շեշտադրումները կանեն: Ներկա պահին ընկերությունը ներգրավել է 5,5 մլն դոլարի ֆինանսավորում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել