• Latest news

Ցերեկային քնկոտությունը վտանգավոր հիվանդության ախտանի՞շ է

8 սեպտեմբերի, 2018  18:52

Տարեցների մոտ ցերեկային քնկոտությունը կարող է լինել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ախտանշան, պարզել են Ջոն Հոփքինսի համալսարանի ամերիկացի հետազոտողները: Գիտնականները նաեւ գտել են նոր ապացույցներ, որ գիշերային վատ քունը դեմենցիա է առաջացնում:

«Այնպիսի գործոնները, ինչպիսին են սննդակարգը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ ճանաչողական ակտիվությունը համարվել են Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման կարեւոր բաղադրիչներ: Հավանաբար, կարելի հավելել նաեւ լավ քունը»,- ասում է Բլումբերգի Ջոն Հոփքինսի անվան Հանրային առողջապահության դպրոցի հոգեկան առողջության ամբիոնի դոցենտ Ադամ Սփիրան:

Հաղորդվում է, որ հազարավոր կամավորների մասնակցությամբ հետազոտությունն անցկացվել է 1958 թվականից: Մասնավորապես մարդիկ տարբեր տարիների թեստավորում են անցել, բուժզննումներ եւ այլն:

Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ հաճախ նիրհելուց գանգատվողների մոտ Ալցհեյմերի հիվանդության հանդեպ հակվածությունը գրեթե 3 անգամ բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր չափազանց հազվադեպ են ցերեկային քնկոտություն զգացել, փոխանցում է Eurekalert-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել