• Latest news

Ժամային գոտիների փոփոխության համախտանիշ․ ի՞նչ անել, որ այն քրոնիկ բնույթ ձեռք չբերի

9 սեպտեմբերի, 2018  11:13

Ցերեկային քունն արդյունավետ միջոց չէ ժամային գոտիների փոփոխության համախտանիշի (ջեթլագ) դեմ պայքարի համար: Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ Միսուրի նահանգի Քլեյթոնի քնի ինստիտուտի հիմնադիր դոկտոր Ջոզեֆ Օջիլեն։

Իր պրակտիկայի վրա հիմնվելով՝ փորձագետը եկել է եզրահանգման, որ ջեթլագի դեմ պայքարի ունիվերսալ միջոց պարզապես չկա: Միաժամանակ, սա լուրջ խնդիր է միլիոնավոր մարդկանց համար, որոնք երկարատեւ ավիաթռիչքներ են իրականացնում եւ բախվում ժամային գոտիների փոփոխությանը։ Օրգանիզմի համար սա մեծ ծանրաբեռնվածություն է, եւ կարծիք կա, որ դրա դեմ պայքարի համար կօգնի ցերեկային քունը։

Սակայն, Օջիլեի կարծիքով, ցերեկային քունն իրականում կարող է միայն խորացնել իրավիճակը։ Իսկ որոշակի կանոնների կատարումը կօգնի կարգավորել կենսաբանական ժամերը եւ նվազագույնի հասցնել հեռավոր ճանապարհորդությունների բացասական հետեւանքները։

Այսպես, մասնագետները խորհուրդ են տալիս օրգանիզմը հեռավոր թռիչքին նախապատրաստել նախապես՝ ճանապարհորդությունից 2-3 օր առաջ։ Այս ժամանակահատվածում կարելի է պառկել քնելու ավելի վաղ, քան սովորաբար եւ սովորել արթնանալ առավոտյան 5-6-ին։ Սա կօգնի աստիճանաբար տեղաշարժել օրգանիզմի ժամերը։

Ավիաթռիչքի ժամանակ անհրաժեշտ է հրաժարվել ալկոհոլ եւ ծանր, ճարպոտ սնունդ օգտագործելուց՝ նախապատվությունը տալով ինչ-որ թեթեւ սննդի։ Հակառակ պարագայում, ձեզ արգելակված զգալու վտանգին կենթարկեք եւ ինքնաթիռում քնելը բարդ կլինի։

Այս պարզ կանոնների պահպանումը զգալիորեն կթեթեւացնի օրգանիզմի վիճակը ժամային գոտու փոփոխության ժամանակ՝ հատկապես հաշվի առնելով, որ ընդամենը մի քանի օրը նոր տարածաշրջանում կարող է ջեթլագը քրոնիկ դարձնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է