• Latest news

Գիտնականներն արջի երախում հակաբիոտիկ են հայտնաբերել

9 սեպտեմբերի, 2018  16:31

Նոր հետազոտության շրջանակում Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից մասնագետները սիբիրյան գորշ արջի թքի մեջ նյութ են հայտնաբերել, որը պաշտպանում է նրան ստաֆիլոկոկից։ Ծրագրում ներգրավվել են ՌԴ գիտությունների ակադեմիայի Կենսաօրգանական քիմիայի ինտիտուտից ակադեմիկոս Ալեքսանդր Գաբիբովի եւ Յելի համալսարանից քիմիայի ոլորտում նոբելյան մրցանակի դափնեկիր Սիդնի Ալթմանի (Sidney Altman) ղեկավարած թիմը։

Սիբիր կատարած գիտարշավի ընթացքում հեղինակները հետազոտել են միկրոօրգանիզմների համայնքի այնպիսի էկզոտիկ աղբյուր, ինչպիսին սիբիրյան գորշ արջի բերանի խոռոչն է։ Օգտագործելով ուլտրաբարձր արդյունավետության սկրինինգի նորարական տեխնոլոգիան եւ սինթետիկ կենսաբանության մեթոդները՝ գիտնականներին հաջողվել է արջի երախի մանրէների շարքում հայտանբերել հազվագյուտ պոպուլյացիայի մեծ ակտիվություն ունեցող միկրոօրգանիզմ՝ Bacillus pumilus։ Այս միկրոօրգանիզմները սպանում են պաթոգեն Staphylococcus aureus մանրէներին, որոնք հիվանդությունների ամենահաճախ հանդիպող պատճառ են հանդիսանում։

Առանձնացված մանրէների հետագա անալիզի արդյունքում հայտնաբերվել է ամիկումացին հակաբիոտիկի կենսասինթեզի նոր գենետիկ ապարատ, ինչպես նաեւ նախկինում անհայտ պաշտպանական մեխանիզմ։

Միկրոֆլյուիդ տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տվել հեղինակներին մշակել միկրոօրգանիզմների համայնքի վրա դեղամիջոցների արդյունավետությունը գնահատելու նոր մեթոդաբանություն։ Սա թույլ է տվել որոշել հակաբիոտիկի գործողության արդյունավետությունը տարատեսակ մանրէների վրա, որոնք հանդիսանում են մանրէների համայնքի բնական կենսաբազմազանության անդամները։

Այս արդյունքները մեծ հետաքրքրություն են ներկայացնում նոր դեղամիջոցների որոնման ճանապարհին, ինչպես նաեւ հակաբիոտիկային պաշտպանության խնդրի ուսումնասիրության տեսակետից։ Սրա հետ մեկտեղ, նրանք սկզբունքային նշանակություն ունեն դեղամիջոցների արդյունավետության եւ անվտանգության չափանիշների որոշման համար։

Գիտնականների աշխատանքի մասին նյութը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences-ում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել