• Latest news

Մեծ Բրիտանիայում գրանցվել է «կապիկների ծաղիկի» առաջին դեպքը

10 սեպտեմբերի, 2018  15:41

Մեծ Բրիտանիայում գրանցվել է «կապիկների ծաղիկի» առաջին դեպքը: Վտանգավոր վիրուսը հայտնաբերվել է նիգերիացի ռազմածովային սպայի մոտ, որը Մեծ Բրիտանիա է եկել մասնակցելու Քորնոուլում Թագավորական Ռազմածովային նավատորմի բազայում պաշտպանության նախարարության վարժանքներին: Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, մինչեւ այսօր հիվանդության դեպքեր են գրանցվել աշխարհի արդեն 33 երկրներում:

Սպան Նիգերիայից Լոնդոն է ժամանել անցած հանգստյան օրերին կոմերցիոն չվերթով: Ախտորոշման հաստատումից հետո հիվանդը տեղափոխվել է Լոնդոնում Թագավորական անվճար հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք: Նրա վիճակը կայուն է:

Անգլիայի Հանրային առողջապահությունը (PHE) կապ է հաստատել օդանավի ուղեւորների հետ, որոնք նստած են եղել նրա կողքին՝ նրանց զգուշացնելու համար, որ ենթարկվել են ինֆեկցիայի ներգործությանը: Վիրուսը մարդկամց միջեւ հեշտ չի տարածվում, սակայն կարող է փոխանցվել սերտ շփման դեպքում: «Անգլիայի Հանրային առողջապահությունը հետեւում, թե ով է հիվանդի հետ սերտ շփում ունեցել, որ խորհուրդ տա եւ անհրաժեշտության դեպքում նրանց վերահսկի»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

PHE-ի տեղեկություններով՝ լայն հանրության համար վտանգը շատ ցածր է համարվում, սակայն շարունակում է հավանական է մնալ:

«Կապիկների ծաղիկը» հազվագյուտ վիրուսային ինֆեկցիա է, որը նման է ծաղկախտին, սակայն այդքան մահացու չէ: ԱՀԿ տվյալներով՝ կապիկների ծաղիկի ինֆեկցիայի վաղ ախտանիշների մեջ են ներառված բարձր ջերմությունը, ուժգին գլխացավերը, թիկունքի ցավերը եւ մկանային ցավերը: Երբ տենդը դադարում է, հիվանդները «մաշկի ժայթքման շրջան են» ապրում՝ ամբողջ մարմնի վրա ցան է հայտնվում: Գոյացությունները կարող են մաշկից «նահանջել» գրեթե 10 օր հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել