• Latest news

D վիտամինի բարձր ցուցանիշը չի ամրացնում ոսկորները․ հետազոտություն

11 սեպտեմբերի, 2018  23:45

Մասնագետները պնդում են, որ D վիտամինի համընդհանուր օգտակարության մասին առասպելը խիստ ուռճացված է։ Իրոք, Վիկտորիանական դարաշրջանում այն փրկել է երեխաներին ռախիտից, սակայն ժամանակակից երեխաների եւ մեծահասակների համար վիտամինն այլեւս չունի իր վաղեմի նշանակությունը։ Պարզվեց՝ առասպել է նաեւ այն պնդումը, թե այս վիտամինն ամրացնում է ոսկորները։

Այդ մասին է վկայում կոտրվածքների կանխման հարցում D վիտամինի առավելություններին վերաբերող լայնածավալ կլինիկական հետազոտությունը, որին մասնակցել է տարբեր տարիքի եւ սոցիալական խավի 500 000 մարդ։

Հարցն ուսումնասիրվել է բոլոր կանոններով՝ հաշվի առնելով առնչվող հանգամանքները, այդ թվում՝ ժառանգականությունը՝ պատճառներն ու հետեւանքները չշփոթելու նպատակով։

Արդյունքում հետազոտությունը ցույց է տվել, որ արյան մեջ D վիտամինի մակարդակի բարձրացումից կոտրվածքների ռիսկը չի նվազում։ Ինչպես նաեւ, պարզվել է, որ նշված վիտամինը չի ազդում մկանային ուժի եւ շարժական ակտիվության վրա։ Ցավոք, արեւային վիտամինի հանդեպ մեր հավատը հիմնված է 1980-ական թվականների հետազոտությունների վրա, որոնք երբեք չեն կրկնվել եւ, հավանաբար, կատարվել են սխալներով։

Բայց հարց է ծագում՝ ինչպե՞ս է, որ D վիտամինի անբավարարությունը վնասակար է։ Մի՞թե դա էլ է առասպել։ Անբավարարության վնասը առասպել չէ, սակայն գիտնականների կարծիքով՝ վիտամինի ժամանակակից նորմաներն ուռճացված են։

«Նորմալ» համարվող մակարդակը 50-80 նանոմոլն է՝ 1 լիտր արյան մեջ, բայց վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ 30 նանոմոլն առավել քան բավարար է, իսկ անհանգստանալ պետք է միայն այն դեպքում, եթե մակարդակը ցածր է 10 նանոմոլից։

Մարդկանց մեծ մասը կարծում է, որ կալցիումն ու D վիտամինն անվնաս են, եւ «որքան շատ, այնքան լավ»։ Դա ճիշտ չէ։ Վերջին հետազոտությունները պարզել են, որ D վիտամինի ավելցուկը կարող է սրտանոթային անբավարարության պատճառ դառնալ։ Բացի այդ, D վիտամինը լուծում է ճարպերը եւ կարող է կուտակվել օրգանիզմում։

Ու թեեւ վիտամինի նորմալ չափն այնքան էլ բարձր չէ, այն անխուսափելիորեն կարող է բարձրանալ նրանց մոտ, ովքեր վիտամինից բացի, օգտագործում են կալցիումով հարուստ ուտելիքներ՝ կաթ, նարնջի հյութ եւ այլն։ Երբեմն էլ մարդիկ իրենք իրենց «նշանակում» են D վիտամինի բարձր դոզաներ։

Մի քանի գերժամանակակից հետազոտություններ էլ ցույց են տվել, որ D վիտամինի բարձր մակարդակ ունեցողների մոտ մեծ է ընկնելու եւ կոտրվածքներ ստանալու հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել