• Latest news

2018 թվականին Լասկերի մրցանակը կստանան ԱՄՆ-ի եւ Շոտլանդիայի գիտնականները

12 սեպտեմբերի, 2018  13:06

Լասկերի մրցանակը, որը բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակից հետո ամենահեղինակավոր պարգեւն է, 2018 թվականին կստանան երեք ամերիկացի եւ մեկ բրիտանացի գիտնականներ՝ Դեւիդ Էլլիսը, Մայքլ Գրունսթայնը, Ջոան Արգեթսինգեր Սթայցը եւ Ջոն Գլենը, նշված է պարգեւը շնորհող Լասկերների հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Կենսաբժշկական հետազոտությունների համար Լասկերի մրցանակը ԱՄՆ-ում հանձնում են 1945 թվականից: Այս ընթացքում մրցանակի 87 դափնեկիրներ հետագայում ստացել են ֆիզիոլոգիայի եւ բժշկության Նոբելյան մրցանակ: 2017 թվականին մրցանակը ստացել են Մայքլ Հոլլը՝ TOR-սպիտակուցների հայտնագործության համար, Ջոն Շիլլերը եւ Դագլաս Լոուին՝ պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման տեխնոլոգիայի համար եւ Planned Parenthood կազմակերպությունը՝ վերարտադրողական առողջության ոլորտում միլիոնավոր կանանց հետ աշխատանքի համար:

Այս տարի Ռոքֆելլերի համալսարանից Էլլիսը եւ Լոս Անջելեսի Քալիֆորնիա նահանգի համալսարանից Գրունսթայնը մրցանակը կստանան հիմնարար հետազոտություններում «հայտնագործությունների համար, որոնք ցույց են տալիս, թե գեների էքսպրեսիայի վրա ինչպես է ազդում գիստոնների քիմիական մոդիֆիկացիան»՝ սպիտակուցներ, որոնցում են փաթեթավորված քրոմոսոմներում ԴՆԹ-ի թելերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել