• Latest news

Բուսակերությանն անցումը հնարավորություն կտա խնայել Եվրամիության երեք երկրների ջրի 55%-ը

12 սեպտեմբերի, 2018  23:45

Անցումը բուսակերությանը կամ ձկնային դիետային Եվրամիության երեք երկրների՝ Մեծ Բրիտանիային, Գերմանիային և Ֆրանսիային հնարավորություն կտա մինչև 55% խնայել ջուրը, որը շատ է ծախսվում մսի և մսամթերքների արտադրության մեջ։ Այս մասին ասվում է Nature Sustainability-ում հրապարակված հոդվածում։

Ջրային ռեսուրսների կառավարման միջազգային ինստիտուտը ջրային պաշարների աղբյուրները բաժանում է երկու խմբի. «երկնագույն» ջուր՝ նստվածքները և հողի խոնավությունը, և «կանաչ» ջուր՝ ջրամբարները, այդ թվում՝ ճահիճներն ու ստորգետնյա ջրերը։

Երկրագնդի բնակչության աճին համընթաց՝ «երկնագույն» և «կանաչ» ջրերը նվազում են։ Թարմ ջրի պաշարների օգտագործումը նվազեցնելու համար անհրաժեշտ է փոխել սննդամթերքի արտադրության և օգտագործման ձևերը, ինչպես նաև՝ վերանայել սննդակարգը։

«Երկնագույն» և «կանաչ» ջրերի թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի օգտագործման ցուցանիշ է համարվում ջրի հետքը։

Եվրահանձնաժողովի միացյալ հետազոտական կենտրոնի հետազոտողները՝ Դևի Վանհեմի ղեկավարությամբ, հաշվարկել են Եվրամիության խոշորագույն տնտեսությունների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի ջրերի հետքը։

Վերլուծության են ենթարկվել այս երկրների բնակիչների սոցիալ-տնտեսական տվյալները՝ ինչպես փոքր, այնպես էլ խոշոր բնակավայրերում։

Սկզբում գիտնականներն ուսումնասիրել են տարբեր մարզերի բնակչության սննդակարգի տարբերությունները, այնուհետև սոցիալ-տնտեսական գործոնները։ Ինչպես նաև՝ հոդվածի հեղինակները դիտարկել են, թե ինչպես են ազդում տարբեր սննդակարգերը՝ մսային, ձկնային և բուսական, ջրի օգտագործման տվյալների վրա։ Սննդակարգերը, իհարկե, մշակվել են մասնագետ-դիետոլոգների կողմից։

Պարզվել է, որ մաքուր ջուր ամենաշատն օգտագործում են Ֆրանսիայի բնակիչները՝ 1 հոգին՝ օրական 3861 լիտր։ Բրիտանացիները և գերմանացիները օգտագործում են անհամեմատ քիչ՝ 2.757 լիտր և 2.929 լիտր։ Գիտնականներն այս տարբերությունը բացատրում են նրանով, որ ֆրանսիացիները, ի տարբերություն գերմանացիների և բրիտանացիների, ավելի շատ միս են ուտում և գինի խմում, իսկ դրանց արտադրությամ համար մեծ քանակությամբ ջուր է օգտագործվում։

Բացի այդ՝ հետազոտողները հաշվարկել են, որ կախված մարզից՝ միայն մսային դիետային անցումը ևս կնվազեցներ ջրի օգտագործումը 11-35%-ով։ Իսկ ձկնային կամ բուսական սննդակարգին անցումը կխնայեր օգտագործվող ջրի 30-55%-ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել