• Latest news

Ինչպես է ուղեղը մոռանում ոչ անհրաժեշտ հիշողությունները. գիտնականներ

13 սեպտեմբերի, 2018  13:30

Նյարդաբանները հայտնաբերել են, թե գլխուղեղում ինչպես է տեղի ունենում տեղեկությունները ջնջելու պրոցեսը, եթե մարդը հատուկ փորձում է ինչ-որ բան մոռանալ: Ինչպես հայտնում է Current Biology-ն, Գերմանիայից, Շվեյցարիայից, Հոլանդիայից եւ Մեծ Բրիտանիայից նեյրոկենսաբանների խումբը պարզել է, որ այս պրոցեսի պատասխանատուն են ուղեղի պրեֆրոնտալ կեղեւը եւ հիպոկամպը:

Հետազոտությանը ներգրավվել է 22 հիվանդ, որոնց տեղադրել են ուղեղի ակտիվությունը գրանցող հատուկ էլեկտրոդներ: Գիտնականները կամավորներին բառեր են ասել, որոնք անհրաժեշտ էր մտապահել, ինչպես նաեւ բառեր, որոնք պետք է մոռանային: Պարզվել է, որ փորձի մասնակիցներն ավելի վատ են հիշել հենց այն բառերը, որոնք պետք է մոռանային:

Այսպես՝ «մոռանա՛լ» հրամանի դեպքում հիպոկամպում (քունքային հատվածներ) եւ պրեֆրոնտալ կեղեւում (ճակատային հատված) ռիթմիկ ակտիվություն էր առաջանում: Այս ռեակցիան առաջացել է նախ պրեֆրոնտալ կեղեւում, ապա՝ հիպոկամպում: Այն, որ հիպոկամպը պատասխանատու է նաեւ տեղեկությունները մոռանալու համար, առաջին անգամ է հաստատվում:

Գիտնականները հույս ունեն, որ ստացած տվյալները կարող են օգնել հետվնասվածքային խանգարումների բուժման նոր մեթոդների մշակմանը, իսկ մարդկանց կօգնեն ազատվել անցանկալի հիշողություններից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել