• Latest news

Գիտնականները առավոտյան սուրճ խմելու եւս մեկ պատճառ են նշել

13 սեպտեմբերի, 2018  22:00

Պորտուգալիայից գիտնականները ամեն առավոտ մեծ դոզայով սուրճ խմելու եւս մեկ պատճառ են նշել: Պարզվել է, որ կոֆեինի գործածումը երիկամների քրոնիկական հիվանդություններով մարդկանց մոտ նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Հոդվածը հրապարակվել է Nephrology Dialysis Transplantation ամսագրում:

1999-2011 թվականներին անցկացված հետազոտությանը մասնակցել է երիկամային անբավարարությամբ տառապող 4863 մարդ: Գիտնականները որոշել են սուրճի, թեյի եւ այլ ոչ ալկոհոլային ըմպելիքների մեջ պարունակվող կոֆեինի պահանջի ամենօրյա մակարդակը, ինչպես նաեւ ընդհուպ մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը վերահսկել են կամավորների առողջական վիճակը՝ գրանցելով մինչ այդ մահվան բոլոր դեպքերը:

60 ամսվա ընթացքում մահացել է 1283 մարդ: Ընդ որում՝ նրանց մոտ, որոնք ստացել են կոֆեինի ամենաբարձր դոզաները (օրական 213,5 միլիգրամից ավելի),  վաղաժամ մահվան հավանականությունը 22 տոկոսով նվազել է՝ նրանց համեմատությամբ, որոնք օգտագործել են օրական 28,2 միլիգրամից պակաս կոֆեին: Այն մասնակիցների մոտ, որոնք օգտագործել են միջինը 103 միլիգրամ կոֆեին, մահվան հավանականությունը նվազել է 26 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել