• Latest news

Քննություններին պատրաստվելիս աշակերտուհին արյունոտ քրտնարտադրություն է ունեցել (ֆոտո)

13 սեպտեմբերի, 2018  17:26
Վիետնամցի աղջիկը  քննություններին պատրաստվելիս արյունոտ քրտնարտադրություն է ունեցել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Բժիշկների կարծիքով՝ 11-ամյա աշակերտուհու մոտ հեմատիդրոզ է՝ հազվագյուտ վիճակ, որը դրսեւորվում է վախի կամ հուզմունքի ժամանակ: Դրա դեպքում մարդու քրտինքը արյանն է միախառնվում անոթների պատերի վնասման պատճառով եւ մաշկի մակերեւույթ է դուրս գալիս կարմրավուն գույնի հեղուկի տեսքով:

Ախտանշաններն առաջին անգամ հայտնվելուց հետո բժիշկներն աղջկա մոտ մաշկային ինֆեկցիա են ախտորոշել՝ բուժման կուրս նշանակելով: Երբ դեղորայքը չի օգնել, երեխային կրկնակի են հետազոտել եւ ենթադրել, որ վիճակը կարող է պայմանավորված լինել հեմատիդրոզով: Աղջկա բժշկի խոսքով՝ հեմատիդրոզով ախտահարվում է 10 միլիոն մարդուց մեկը:

Մինչեւ վերջ ուսումնասիրված չեն մարդու մոտ արյունոտ քրտինքի հայտնվելու պատճառները, քանի որ գրանցված դեպքերը չափազանց սակավաթիվ են: Աղջկանից բացի, ընտանիքում եւս երկու երեխա կա, սակայն նրանցից ոչ մեկի մոտ առկա չէ այս հազվագյուտ հիվանդությունը:

Մասնագետները ծրագրում են բուժման մի քանի տարբերակներ փորձել: Բուժող բժշկի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է նվազեցնել անհանգստության մակարդակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է