• Latest news

Որդը տեղավորվել է հում մսի սիրահարի ուղեղում

13 սեպտեմբերի, 2018  23:45

Չինաստանում արյունոտ միս ուտելու սիրահարի ուղեղից հանել են 10-սանտիմետրանոց ողջ որդ: Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել Ցզյանսի նահանգի կենտրոն Նանչան քաղաքում: Մի քանի ամիս շարունակ 26-ամյա Լյուն տառապում էր էպիլեպսիայի նոպաներից, եւ նրա բժիշկը չէր կարողանում գտնել հիվանդության պատճառը: Հիվանդին ուղարկել են շրջանի կենտրոնական հիվանդանոց, եւ արյան անալիզները ցույց են տվել, որ նրա օրգանիզմում ժապավենաձեւ ճիճու է բնակվում՝ Spirometra mansoni:

Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ մակաբույծը տեղավորվել է ուղեղում: Բժիշկները չինացու ուղեղից որդը հանել են, որից հետո ճիճուն կենսունակ է մնացել եւ փորձանոթում լողալու հատկությունից չի զրկվել:

Բժիշկների կարծիքով՝ Լյուն ճիճվի ձվերով վարակվել է գրիլի լավ չտապակած միսը ուտելիս, որը նրա սիրած ճաշատեսակներից մեկն է:

Նեյրովիրաբուժության Շանհայի կենտրոնի նախագահ Գո Հուեյը նշել է, որ հիվանդությունը հաճախ է հանդիպում աղտոտված ջրով շրջաններում, նաեւ այն մարդկանց մոտ, որոնք ուտում են հում կամ կիսաեփ միս, ձուկ եւ ծովամթերք: Որդի ձուն կամ թրթուրը օրգանիզմի մեջ ընկնելով՝ հայտնվում է արյան հոսքի մեջ, այնուհետեւ բնակություն է հաստատում օրգաններից մեկում:

Քանի որ սրտի միջոցով տեղափոխվող ամբողջ արյան քառորդ մասը ուղեղ է մատակարարվում, հավանականությունը շատ մեծ է, որ ճիճուն հենց այնտեղ կտեղավորվի: Նման դեպքում հիվանդը կարող է գլխացավեր, սրտխառնոց, արյունահոսություն եւ էպիլեպսիա ունենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել