• Latest news

Երեք մարդ օրգանների փոխպատվաստումից հետո մահացել է քաղցկեղից

14 սեպտեմբերի, 2018  13:14

Մահացած 53-ամյա կնոջ օրգանների փոխպատվաստումից հետո 6 տարվա ընթացքում 5 շահառուներից 4-ը մահացել են քաղցկեղից եւ սեպսիսից, հայտնում է Daily Mail-ը: Կաթվածից մահացած դոնորից նրանց բաժին էին հասել երիկամները, թոքերը, լյարդը եւ սիրտը:

Լրատվամիջոցները չեն հայտնում, թե միջադեպերը որ երկրներում են տեղի ունեցել: Ողբերգությունների հերթագայության մասին հայտնի է դարձել Տյուբինգենի համալսարանի եւ Ամստերդամի Համալսարանական բժշկական կենտրոնի գիտնականների հետազոտության շնորհիվ:

Դոնորական օրգաններ ստացած առաջին մարդը տղամարդ էր, ում կատարել էին սրտի փոխպատվաստում: Նա շուտով մահացել է ծավալուն սեպսիսից, այդ պատճառով բժիշկները տագնապ չեն բարձրացրել:  

Այնուհետեւ քաղցկեղ է հայտնաբերվել 42-ամյա կնոջ մոտ, որը դոնորի թոքերն էր ստացել: Փոխպատվաստումից հետո մեկ տարուց մի փոքր ավելի անց նրան հոսպիտալացրել էին այն պատճառով, որ թոքերը սկսել էին վատ աշխատել: Հետազոտության ժամանակ բժիշկներն անսպասելիորեն նրա մոտ քաղցկեղ են գտել: Նրանք հայտնաբերել են, որ քաղցկեղը նախ աճել է թոքերում, ինչը եւ դարձել է օրգանի վատ աշխատանքի պատճառը, այնուհետեւ մետաստազներն անցել են կրծքագեղձեր: Բուժումը չի օգնել, մետաստազներն անցել են լյարդ, եւ կինը 2009 թվականին մահացել է:

Նրա մահվանից անմիջապես հետո բժիշկները գտել եւ վտանգի մասին նախազգուշացրել են 62-ամյա կնոջը, որը ստացել էր ձախ երիկամը, եւ 32-ամյա տղամարդուն, որը ստացել էր աջ երիկամը: Երկուսին էլ քաղցկեղի հայտնաբերման ստուգման են ենթարկել, եւ ոչինչ չեն գտել:

Սակայն 2011 թվականին աջ երիկամով փոխպատվաստված տղամարդուն ցավերի մեջ հոսպիտալացրել են եւ նրա մոտ երիկամի քաղցկեղ են հայտնաբերել: Հեռացրել են ախտահարված երիկամը, որից հետո նա քիմիաթերապիա է ստացել, իսկ 2012 թվականին հայտարարվել է քաղցկեղը հաղթող: Ձախ երիկամը ստացած կնոջ բախտն ավելի քիչ է բերել: Նրա մոտ քաղցկեղը սկսվել էր լյարդից, որտեղից տարածվել էր դեպի երկու երիկամներ, ոսկորներ եւ աղեստամոքսային տրակտ: Կինը մահացել էր ախտորոշումից հետո 2 ամիս անց:

Փոխպատվաստումից հետո քաղցկեղով հիվանդացած չորրորդ հիվանդը 59-ամյա կին էր, որը նոր լյարդ էր ստացել, քանի որ իր լյարդը քայքայված էր ցիռոզով: Նրա մոտ լյարդի քաղցկեղը հայտնաբերվել է 2011 թվականին եւ նրան առաջարկել են օրգանն անմիջապես հեռացնել, սակայն կինը վախեցել է, որ փոխարինող չեն գտնի եւ վիրահատությունից հրաժարվել է: Հետագա բարդացումներից հետո նա մահացել էր 2014 թվականին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել