• Latest news

Դեմենցիան տարեց մարդկանց սեքսուալ ակտիվությանը չի խոչընդոտում

14 սեպտեմբերի, 2018  15:57

Դեմենցիան չի խանգարում տարեց մարդկանց սեքսուալ ակտիվ մնալուն: Դեմենցիայով տղամարդկանց 59 տոկոսը եւ կանանց 51 տոկոսը, որոնք ամուսնացած են, շարունակում են զուգընկերոջ հետ սեքսով զբաղվել, ցույց է տվել ամերիկացի բժիշկների հետազոտությունը:

Չիկագոյի համալսարանից Սթեյսի Լինդաուի ղեկավարությամբ բժիշկները հետազոտություն են անցկացրել 62-91 տարեկան 3196 ամերիկացիների մասնակցությամբ, որոնք ընդգրկված են «Սոցիալական կյանք, առողջություն եւ ծերացում» ազգային ծրագրի մեջ: Նրանց խնդրել են անցնել կոգնիտիվ ֆունկցիաների գնահատման Մոնռեալի սանդղակով թեստը, եւ ըստ արդյունքների գնահատել են՝ մարդն արդյոք տառապում է կոգնիտիվ խանգարումներով: Հավաքել են նաեւ մասնակիցների սոցիալ-ժողովրդագրական տվյալները (սեռը, տարիքը, էթնիկ պատկանելությունը, կրթական մակարդակը եւ ընտանեկան վիճակը) եւ խնդրել են հարցաշարեր լրացնել, որոնք վերաբերել են սեռական կյանքին եւ ուղեկցող հնարավոր խնդիրներին: Նրանք, ում մոտ վերջին տարում թեկուզ մեկ սեռական ակտ էր եղել, համարվում էին սեքսուալ ակտիվ:

Արդյունքում պարզվել է, որ մասնակիցների 27 տոկոսը տառապել է կոգնիտիվ խանգարումներով, 18 տոկոսը՝ դեմենցիայով: Դեմենցիայով տղամարդկանց 46 տոկոսը եւ կանանց 18 տոկոսը սեքսուալ ակտիվ էին: Տղամարդկանց 83 տոկոսը եւ կանանց 57 տոկոսը կամ ամուսնացած էին, կամ զուգընկերոջ հետ էին ապրում: Նրանցից դեմենցիայով տառապող տղամարդկանց 59 տոկոսը եւ կանանց 51 տոկոսը, նաեւ 80-91 տարեկան մարդկանց 40 տոկոսը սեքսուալ ակտիվ էին: Սակայն անկախ տարիքից եւ կոգնիտիվ ֆունկցիաներից մասնակիցներից 77 տոկոսի մոտ սեռական դիսֆունկցիայի նվազագույնը մեկ խնդիր կար:

Հետազոտողների գնահատմամբ՝ 62 տարեկանն անց ամերիկացիների շրջանում կոգնիտիվ խանգարումներով տառապող ավելի քան 1,8 մլն տղամարդիկ եւ 1,4 մլն կանայք սեքսուալ ակտիվ են: Եվ 2050 թվականին այս թվերը կկրկնապատկվեն: Ուստի նրանց հետազոտության արդյունքները կարող են բժիշկներին օգնել մշակել բուժման եւ խորհրդատվության մեթոդներ:

2015 թվականի տվյալներով՝ աշխարհում դեմենցիայով տառապում է 46 մլն մարդ:

Գիտնականների հոդվածը հրապարակվել է Journal of the American Geriatrics Society-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել