• Latest news

Գտնվել են ծերացման գեները

17 սեպտեմբերի, 2018  10:42

Էքսթերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները հայտնաբերել են գեների խումբը, որոնք առանցքային դերակատարում ունեն ծերացման պրոցեսում: Դրանք կարգավորում են սփլայսինգի գործոնները՝ մոլեկուլներ, որոնք որոշում են տեղեկատվական ՌՆԹ-ի հասունացման ուղին:

Սփլայսինգ է կոչվում ՌՆԹ մոլեկուլից նուկլեոտիդային հաջորդականությունների (ինտրոնների) կտրման եւ մնացյալների (էկզոնների) կարման պրոցեսը, ինչի հետեւանքով տեղի է ունենում մոլեկուլի հասունացում: Այսպիսով, ինտրոնները պոլիպեպտիդի (սպիտակուցի) ամինաթթվային հաջորդականությունների մասին տեղեկություններ չեն կրում: Երբեմն տեղի է ունենում այլընտրանքային սփլայսինգ, երբ կտրվում են էկզոնները կամ մնում են ինտրոնները, ինչի հետեւանքով միեւնույն գենը կարող է տարբեր պոլիպեպտիդներ ծածկագրել: Այս հարցում կարեւոր դերակատարում ունեն սփլայսոսոմները՝ ՌՆԹ-ից եւ սպտակուցներից համալիրներ:

Սփլայսոսոմների ակտիվությունը որոշող սփլայսինգի գործոններն, իրենց հերթին, կարգավորվում են տրանսկրիպցիայի գործոններով՝ այլ սպիտակուցներ, որոնք կապվում են ԴՆԹ-ին եւ կարող են համապատասխան գեներն ակտիվացնել կամ «անջատել»:

Հետազոտողները ցույց են տվել, որ ERK եւ AKT ազդանշանային ուղիների արգելափակումը նպաստում է ծերացող բջիջների նվազմանը եւ բջջային կուլտուրաների երիտասարդացմանը: Նման էֆեկտի հնարավոր է հասնել այս ուղիների առանցքային բաղադրիչների՝ FOX01 եւ ETV6 գեների ինհիբիրացման միջոցով, որոնք ծածկագրում են տրանսկրիպցիայի գործոնները: Այս դեպքում գիտնականները նաեւ նշել են սփլայսինգի գործոնների քանակության մեծացման մասին:

Գիտնականները հույս ունեն, որ հետազոտության արդյունքները կօգնեն պարզել ծերացման եւ ուղեկցող հիվանդությունների դեմ պայքարի միջոցների մշակմանը, ինչպիսին են քրոնիկական բորբոքումը կամ քաղցկեղը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել