• Latest news

Գիտնականները ոչ վիրահատական մելանոմայի դեմ պայքարող պատրաստուկ են ստեղծել

17 սեպտեմբերի, 2018  23:45

Գիտնականները պատրաստուկ են ստեղծել, որը կարող է պայքարել ոչ վիրահատական մելանոմայի դեմ:

Ինչպես հայտնում է MedicalXpress-ը, Լիդսի համալսարանի եւ Լոնդոնի քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտի մասնագետները մեխանիզմ են հայտնաբերել, որը թույլ է տալիս մելանոմայի դեմ պայքարում մեծացնել վիրուսների արդյունավետությունը:

Վիրուսների հիմքով ստեղծված T-vec պատրաստուկը ներարկվում է անմիջապես ոչ վիրահատական մելանոմայով ախտահարված հյուսվածքի մեջ՝ առաջացնելով տեղային իմունային պատասխան: Այն պարագայում, երբ T-vec-ը ներարկվում է հիվանդի արյունատար անոթի մեջ, հակամարմնի ձեւավորումը պատրաստուկի արդյունավետությունը նվազեցնում է: Նախկինում կարծիք կար, որ հաջորդ դոզաներն անօգուտ են մելանոմայի դեմ պայքարի համար:

Փորձի ընթացքում գիտնականներին հաջողվել է T-vec-ը կրկին խմբագրել՝ հավելելով մոնոցիտներ. արյան սպիտակ բջիջներ, որոնք կարող են տարբեր նյութեր կլանել եւ մարսել: Դրանք տառացիորեն «խլում» են վիրուսային մասնիկները եւ հասցնում ուռուցքին՝ դրանով նրանց օգնելով թափանցել քաղցկեղային բջիջների մեջ եւ դրանք ոչնչացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել