• Latest news

Գիտնականները կարողացել են կաթվածից հետո վերականգնել կրծողների եւ պրիմատների շարժողական ֆունկցիաները

18 սեպտեմբերի, 2018  23:47

Գիտնականների միազգային խումբը, որի մեջ ընդգրկված են Սանկտ Պետերբուրգի համալսարանի  հետազոտողները, առաջին անգամ ներկայացրել է ողնուղեղի մի քանի հատվածների միաժամանակյա խթանման ուղեցույցները, որոնք կօգնեն կաթվածից հետո վերականգնել շարժողական ֆունկցիաները:

Բազմամյա հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են կրծողների եւ պրիմատների մոդելների վրա, հրապարակվել են Nature Protocols հեղինակավոր գիտական ամսագրում:

«Խթանման ուղեցույցները գործողությունների յուրատեսակ քայլ առ քայլ ծրագիր են՝ ողնուղեղի նեյրոնային ցանցերի կառավարման ալգորիթմների կիրառման համար: Դրա հատվածները ընտրվում եւ խթանվում են՝ կախված նրանից, թե վերջույթների որ մկաններն է անհրաժեշտ ակտիվացնել կաթվածի դեպքում շարժողական ֆունցիայի առավել արդյունավետ վերականգնման համար,- նշել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Տրանսլյացիոն բիոբժշկության ինստիտուտի նեյրոպրոթեզների լաբորատորիայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Մուսիենկոն: - Աշխատանքում առաջին անգամ շարադրված է հետազոտությունների մանրամասն ուղեցույցը եւ նկարագրված են մեթոդական փուլերը՝ վիրաբուժությունից մինչեւ տվյալների մշակման վերլուծությունների եղանակներ ռեալ ժամանակի ռեժիմում ողնուղեղի նեյրոնային ցանցերի կառավարման համար»:

Հետազոտությանը մասնակցել են Իտալիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի եւ Գերմանիայի փորձագետները: Նրանք բոլորը տարբեր ոլորտների մասնագետներ են՝ ֆիզիոլոգիայի, փորձարարական վիրաբուժության, ինչպես նաեւ բիոբժշկական ինժեներիայի: Կոլեկտիվի ստեղծման նախադրյալներից մեկը NEWWalk միջազգային նախագիծն էր, որի ժամանակ գիտնականների խումբն աշխատել է ողնուղեղի նեյրոնային ցանցերի կառավարման նեյրոինտերֆեյսի վրա՝ նախատեսված նեյրոշարժողական հիվանդություններով մարդկանց համար:

Ինչպես մասնագետներն են նշում, հետազոտության արդյունքները կօգնեն ողնուղեղի վնասվածքներով հիվանդների բուժման նոր հնարավորություններ բացահայտել: Ուստի գիտնականների հաջորդ քայլը կլինի կլինիկական փորձարկումների կազմակերպումը. հիմա նրանք մասնավոր ներդրողներ են փնտրում, ինչպես նաեւ դիմում են պետական ինստիտուտների աջակցությանը, որպեսզի հաջողվի բժշկական պրակտիկայում հնարավորինս արագ ներդնել նոր նեյրովերականգնողական մոտեցումները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է