• Latest news

Հակաբիոտիկների նոր դասը կարող է դառնալ սուպերբակտերիաների դեմ պայքարի բանալին

20 սեպտեմբերի, 2018  12:18

Genentech բիոտեխնոլոգիական կորպորացիան աշխատում է G0775 աշխատանքային անվանմամբ նոր փորձնական հակաբիոտիկի վրա: Դրա հիմնական խնդիրը գրամբացասական բակտերիաների դեմ պայքարն է:

Բակտերիաները միաշերտ բջջաթաղանթ ունեն, որը պարունակում է պեպտիդոգլիկան՝ հետերոպոլիմեր, որը կարեւոր նշանակություն ունի բակտերիայի բջջային պատում: Շատ հակաբիոտիկներ, այդ թվում պենիցիլինը, արգելակում են պեպտիդոգլիկանի սինթեզը՝ դրանով առաջացնելով բջջի մահը:

Սակայն գրամբացասական բակտերիաները նկատելիորեն տարբերվում են մյուսներից՝ նրանց բջջաթաղանթը փակված է երկու ոչ խիտ շերտերով: Արտաքին կողմից այն ծածկում է լրացուցիչ լիպոպոլիսախարիդային շերտը, ինչի պատճառով թաղանթ տանող ուղին փակ է:

Մասնագետները վերջապես գտել են այդ պաշտպանությունը շրջանցելու ճանապարհը: Նրանք շեշտը դնում են արիլոմիցինների վրա: Տվյալ մոլեկուլները արգելակում են կարեւոր առաջին տիպի բակտերիալ ազդանշանային պեպտիդազայի ակտիվությունը, որը հակաբիոտիկային թերապիայի նոր թիրախն է: Այս մոտեցումը թույլ է տվել պայքարել անգամ կայուն ախտածինների դեմ:

Պեպտիդազան ֆերմենտ է, որն ուժեղացնում է սպիտակուցների մոլեկուլներից եզրային ամինաթթուների առանձնացումը: Մասնագետները օպտիմալացրել են արիլոմիցինները եւ ստացել են G0775:

Տվյալ մոլեկուլը կարող է հեշտությամբ ներթափանցել մանրէի արտաքին թաղանթից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել