• Latest news

Գիտնականները շաքար են գտել, որը կարող է օգնել նիհարել

20 սեպտեմբերի, 2018  14:56

Մանոզի շաքարը, պարզվում է, չափազանց արդյունավետ միջոց է ավելորդ քաշի դեմ պայքարում՝ այն մանուկ տարիքից օգտագործելու դեպքում: Սա ապացուցվել է մկների վրա փորձի ժամանակ, որի մանրամասները նկարագրված են Cell Reports ամսագրի հոդվածում:

«Մեր բացահայտումը հերթական անգամ ընդգծում է, թե որքան կարեւոր է միկրոֆլորան մետաբոլիզմի համար: Ամեն դեպքում, մանոզի բարենպաստ արդյունքը կարելի է միայն մասամբ կապել միկրոբիոմի հետ, եւ այս շաքարի գործողության լիարժեք բնույթը դեռեւս գաղտնիք է մեզ համար»,- հայտարարել է ԱՄՆ Լա Հոյի SBP հետազոտական ինստիտուտից Հադսոն Ֆրիզը:

Վերջին տարիներին գիտնականներն ավելի ու ավելի շատ վկայություններ են գտնում, որ ճարպակալման զարգացման հավանականությունը կախված է ոչ միայն մարդու վարքից եւ նրա գեների կառուցվածքի առանձնահատկություններից, այլեւ այն հանգամանքից, թե ինչ կառուցվածք ունի միկրոֆլորան:

Ֆրիզն ու նրա գործընկերները պատահաբար նյութ են բացահայտել, որն ունակ է «վերածրագրավորել» միկրոֆլորան, այն ավելի դիմացկուն դարձնել յուղոտ սննդի հանդեպ: Այն փորձարկել են մետաբոլիզմում շաքարի եւ սպիտակուցների չափազանց հազվադեպ եւ վտանգավոր խանգարումներով տառապող մկների վրա:

Այս հիվանդությունների զարգացման դեպքում, ըստ գիտնականների, մարդու կամ կենդանիների մարմնի բջիջները կորցնում են որոշակի սպիտակուցային կամ ճարպայն մոլեկուլները շաքարների շղթայի հետ «սոսնձելու» ունակությունը: Որպես կանոն՝ մետաբոլիզմում նման «խնդիրները» հանգեցնում են մարդու մահվան կամ բազմաթիվ օրգանների աշխատանքի լուրջ խախտումների:

Բժիշկները վաղուց են սովորել ճնշել դրանցից մի քանիսը՝ մանոզ օգտագործելով. այս շաքարը քիմիական կազմով գլյուկոզայի նմանակն է, սակայն այլ տարածական կառուցվածք ունի: Ֆրիզն ու նրա գործընկերներն ուսումնասիրել են նման «շաքարային» թերապիայի հնարավոր կողմնակի արդյունքները՝ հետեւելով մի քանի տասնյակ մկների կյանքին:

Փորձերն արտասովոր արդյունքների են հանգեցրել: Կյանքի առաջին շաբաթներին եւ ամիսներին մեծ չափաբաժնով մանոզ օգտագործած կրծողները միջինում ավելի դանդաղ են ավելորդ քաշ հավաքել եւ հազվադեպ են տառապել ճարպակալումից, եթե բարձր կալորիականությամբ եւ ճարպոտ սնունդ են կերել՝ «արեւմտյան» դիետայի նման:

Երբ գիտնականներն այս փորձերը կրկնել են տարիքով մկների մասնակցությամբ, հիասթափվել են. մանոզը նրանց չի ստիպել նիհարել կամ դանդաղեցնել ավելորդ քաշ հավաքելու պրոցեսը: Գիտնականների կարծիքով՝ պատճառն այն է, որ այս շաքարն ազդում է ոչ թե կրծողների օրգանիզմի, այլ նրանց միկրոֆլորայի վրա, որի ձեւավորման գագաթնակետը մանկության եւ պատանեկության տարիներն են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է