Աղիների միկրոֆլորայի անհավասարակշռությունը կարող է օնկոլոգիա առաջացնել

19 սեպտեմբերի, 2018  20:12

Աղիների միկրոֆլորայի անհավասարակշռությունը կարող է հաստ աղիքում քաղցկեղային ուռուցքի աճի հետեւանք ունենալ: Այսպիսի եզրակացության են եկել գերմանացի հետազոտողները:

Մյունխենի Տեխնիկական համալսարանի մասնագետները նախ պատրաստվել են ավելի մանրամասն պարզել, թե մանրէներն ինչպես են ազդում աղիներում բորբոքային պրոցեսների զարգացման վրա, քանի որ դեռեւս վերջերս կարծիք կար, որ բակտերիաները բջջային սթրեսի համակցությամբ ազդում են միայն դրա վրա:

Սակայն նոր հետազոտությունը մանրէային էկոհամակարգում փոփոխությունների դեպքում հաստ աղիքում քաղցկեղի առաջացման հնարավորություն է հայտնաբերել: Գերմանացի հետազոտողները հետեւել են չարորակ ուռուցքի աճի պրոցեսին, որը բորբոքումով չի ուղեկցվել: Հետազոտողները պարզել են, որ ATF6 յուրատեսակ սպիտակուցի աշխատանքի խափանումը բերում է նրան, որ տեղի է ունենում բջջային սթրես: Այս պրոցեսն էլ հրահրում է քաղցկեղի զարգացումը:

Գիտնականները փորձ են անցկացրել աղիքային միկրոֆլորա չունեցող մկների վրա: Տրանսկրիպցիոն սպիտակուցի ակտիվացման դեպքում փոփոխություններ չեն կատարվել, սակայն երբ կրծողներին է վերադարձվել նրանց միկրոֆլորան, հայտնվել են քաղցկեղի զարգացման նշաններ: Հետազոտողները հայտնագործությունն ապացուցել են Հենլե-Կոխի կանխադրույթներով, որոնք ախտածին միկրոօրգանիզմների հայտնաբերման ճանաչված մեթոդ են համարվում:

Գիտնականները վերլուծել են կոլորեկտալ քաղցկեղով ավելի քան 500 հիվանդների տվյալները եւ հայտնաբերել, որ ռեցիդիվ է եղել, երբ ATF6 ֆակտորի խափանումը մեծ բաժին է կազմել:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ յուրատեսակ սպիտակուցը կարող է մարկերի դեր կատարել, որը ցույց կտա հաստ աղիքում ուռուցքի հայտնվելու մեծ հավանականությունը: Նման դեպքերում անհրաժեշտ է կիրառել մանրէային թերապիա, սակայն նախ հետազոտել բակտերիաների բաղադրությունը: Գիտնականներն ընդգծել են աղիների առողջ միկրոֆլորայի կարեւորությունը մարդու օրգանիզմի առողջության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի