• Latest news

Ուսումնասիրվում է ՀՀ բնակչության մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը

19 սեպտեմբերի, 2018  17:53

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագետները սեպտեմբերի 17-20- առաքելական այցով Երեւանում են` նպատակ ունենալով բարելավել հայ համաճարակաբանների` մանրէաբանական եւ համաճարակաբանական տվյալների մշակման եւ  վերլուծության կարողությունները:

Այցի ընթացքում միջազգային փորձագետները ներկայացնելու են նաեւ WHONET ծրագիրը, որը կնպաստի   հիվանդանոցներում համաճարակաբանական մշտադիտարկման համակարգի զարգացմանը,  ինչպես նաեւ հակամանրէային դեղամիջոցների նպատակային ընտրությանը` էմպիրիկ բուժման նպատակով:

Թրեյնինգի ընթացքում 10 կլինիկական մանրէաբաններ եւ համաճարակաբաններ կհմտանան ավելի վաղ ստեղծված տեղեկատվական բազայի հետ աշխատելու գործում,  որպեսզի ՀՀ բնակչության մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ տվյալների վերլուծություն իրականացնեն: Համակարգված վերլուծության արդյունքում ակնկալվում է նախ կոնկրետ հիվանդանոցների, ապա ազգային մակարդակով ունենալ ընդհանուր պատկեր, թե հակամանրէային որ դեղերի նկատմամբ է կայունություն դիտարկվում: Վերլուծության իրականացումը մեծապես կարեւորվում է այն առումով, որպեսզի աստիճանաբար անցում կատարվի հակաբիոտիկների առավել ճշգրիտ, պատշաճ եւ ռացիոնալ նշանակման եւ կիրառման քաղաքականության:

PoP հետազոտությանը ծրագիրը փուլային է, ներկայում ներառում է 4 խոշոր բուժհաստատության, ՀՎԿԱԿ-ի ռեֆերենս լաբորատորիայի մասնագետներին, ինչպես նաեւ ԵՊԲՀ-ի համաճարակաբանության ամբիոնի  համաճարակաբաններին:
 Առաքելական այցի ավարտին նախատեսված է հանդիպում միջազգային փորձագետների, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակազմի եւ առողջապահության նախարարության շահագրգիռ կողմերի հետ` ծրագրի ավարտից հետո տվյալների հավաքագրման, կառավարման, ինչպես նաեւ  հետազոտության շարունակականությունը ապահովելու վերաբերյալ:

«Հակամանրէային դեղերի նկատմամբ  կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով հետազոտությունը» (PoP study) մեկնարկել է 2017 թվականի հունիսի 1-ից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել