• Latest news

Գիտնականները գտել են այն հարցի պատասխանը, թե ինչու են տղամարդիկ տարածության մեջ կանանցից ավելի լավ կողմնորոշվում

20 սեպտեմբերի, 2018  16:05

Գիտնականները գտել են այն հարցի պատասխանը, թե ինչու են տղամարդիկ տարածության մեջ կանանցից ավելի լավ կողմնորոշվում: Լոնդոնի Համալսարանական քոլեջի մասնագետների կարծիքով՝ այս հարցում փոխկապվածություն կա գենդերային խտրականության հետ:

Փորձին մասնակցել է աշխարհի 57 երկրից ավելի քան կես միլիոն մարդ: Նրանք պետք է մրցեին Sea Hero Quest համակարգչային խաղում, որում խաղացողը պետք է փրկի ծեր նավաստու հիշողությունները: Ընդ որում՝ խաղացողն ինքնուրույն է ստեղծում անմարդաբնակ կղզիների եւ այսբերգների շուրջ ուղին:

Խաղի ժամանակ հատուկ ծրագիրը անանուն գնահատել է յուրաքանչյուր փորձարկվողի տարածության մեջ կողմնորոշվելու ունակությունը եւ նավիգացիոն ընդունակությունները: Արդյունքները վկայում են, որ տղամարդկանց մոտ «նավիգացիոն արդյունավետությունը» ավելի բարձր է, քան կանանց մոտ:

Գիտնականներն այնուհետեւ վերլուծել են Համաշխարհային տնտեսական համաժողովի վարկածով Գենդերային անհավասարության ինդեքսի տվյալները: Արդյունքում նրանք հանգել են այն եզրակացության, որ մարդկանց նավիգացիոն ունակությունները կախված են այն բանից, թե նրանք որ երկրում են ծնվել:

Այսպես, տղամարդկանց եւ կանանց միջեւ հավասարության բարձր մակարդակով երկրներում տարածական նավիգացիայի տարբերությունը նվազագույն է (օրինակ՝ Դանիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում): Հակառակ պատկեր է դիտվում այն երկրների դեպքում, որտեղ կանանց ներուժը թերագնահատվում է:

Դրանից բացի, առավել զարգացած երկրներում մարդիկ տարածության մեջ ավելի լավ են կողմնորոշվում: Սրա հետ կապված՝ հետազոտողները կարծում են, որ «նավիգացիոն արդյունավետության զարգացման» գործում դերակատարում ունեն կենսակերպը, կրթական ստանդարտները, ինչպես նաեւ մարդկանց ֆինանսական հնարավորություններն ու հետաքրքրությունները: Վերջին 2 գործոններից է կախված, թե մարդը որքան հաճախ է ճանապարհորդում, որքանով է հետաքրքրվում սպորտով եւ այլն:

Ուշագրավ է, որ մարդկանց նավիգացիոն ունակությունները սկսում են նվազել դեռահաս տարիքից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել