• Latest news

Աղիքների քաղցկեղի պատճառը մանրէներն ու բջջային սթրե՞սն են

20 սեպտեմբերի, 2018  22:37

Աղիքների միկրոֆլորան կարող է նպաստել հաստ աղիքում քաղցկեղային ուռուցքների զարգացմանը, անգամ եթե այնտեղ չկան բորբոքային գործընթացներ: Այս եզրահանգմանն են եկել Մյունխենի համալսարանի գիտնականները:

Lenta.ru-ն հաղորդում է, որ հետազոտության ընթացքում գիտնականները հետազոտել են մկներին առանց միկրոֆլորայի, որոնց մոտ ակտիվացված էր ATF6 տրանսկրիպցիայի գործոնը՝ միացություն, որը կարգավորում է գեների աշխատանքը, որոնք ներգրավված են բջջային սթրեսի զարգացման մեջ: Դրանք միանում են էնդոպլազմատիկ ցանցի խոռոչներում ոչ կառուցվածքային սպիտակուցների կուտակման դեպքում՝ փորձելով սպիտակուցների սինթեզի դադարեցման եւ սպիտակուցային միացությունների վերականգման համակարգերի ակտիվացման միոջոցով վերականգնել բջջի գործառույթները: Եթե ոչ խիտ սպիտակուցներին (UPR-ռեակցիա) ռեակցիան անարդյունավետ է լինում, գործարկվում է ծրագրված բջջային ոչնչացման գործընթացը:

Պարզվել է, որ UPR-ռեակցիան ինքնին չի հանգեցնում չարորակ նորագոյացությունների առաջացմանը, սակայն աղիքնեում միկրոֆլորայի փոխպատվաստման դեպքում սկսում են քաղցկեղային ուռուցքներ առաջանալ:

Մասնագետները նաեւ վերլուծել են հաստ աղիքի քաղցկեղ ունեցող 541 հիվանդի հետազոտության ժամանակ ստացված տվյալները: Այն դեպքերում, երբ նկատվել է ATF6-ի բարձր ակտիվություն, հիվանդների մոտ մեծացել է կրկնվելու հավանականությունը:

Այսպիսով, աղիքներում քրոնիկ բորբոքումը չի ազդում կոլորեկտալ քաղցկեղի զարգացման հավանականության վրա:

Ապագա հետազոտությունները պետք է օգնեն պարզել, թե միկրոֆլորայի որ բաղադրիչներն են ազդում հիվանդության ընթացքի վրա եւ քաղցկեղի միկրոբային թերապիա մշակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել