• Latest news

XXI դարի ամենավտանգավոր ինֆեկցիան տուբերկուլյոզն է. ԱՀԿ

21 սեպտեմբերի, 2018  14:58

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաշվետվություն է հրապարակել, որում գիտնականները հայտնել են այսօրվա դրությամբ աշխարհում ամենավտանգավոր ինֆեկցիայի մասին:

ԱՀԿ գնահատմամբ՝ աշխարհում ամենամահաբեր ինֆեկցիոն հիվանդությունը տուբերկուլյոզն է: Կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են շտապ միջոցներ ձեռնարկել՝ վարակման դեպքերի քանակությունը նվազեցնելու համար:

Տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութ կա՝ ԲՑԺ-ն, որն այսօր միակ պատվաստանյութն է ակտիվ տուբերկուլյոզի զարգացումը կանխելու համար:

ԱՀԿ պաշտոնական վիճակագրությամբ՝ 2017 թվականին աշխարհում տուբերկուլյոզով վարակվել է 10 միլիոն մարդ, իսկ դրանից մահացել 1,6 միլիոն: Չնայած այսպիսի ցուցանիշներին, կազմակերպությունում հայտարարել են, որ 2000 թվականից ինֆեկցիայի հետեւանքով մահացությունը կրճատվել է եւ այս ընթացքում հաջողվել է փրկել ավելի քան 54 միլիոն մարդու:

Այդուհանդերձ, բոլոր ինֆեկցիաների շարքում հիվանդությունը շարունակում է մնալ դեռեւս ամենավտանգավորը՝ անցնելով ձեռքբերովի իմունոդեֆիցիտի համախտանիշին (ՁԻԱՀ), հայտնել են փորձագետները:

Տուբերկուլյոզի կանխարգելման եւ բուժման խնդիրն առանձնապես սուր է միջին եւ ցածր եկամուտով երկրներում: ԱՀԿ գնահատմամբ՝ 2018 թվականին այսպիսի պետություններին 3,5 մլրդ դոլարը չի բավականացնում:

2017 թվականին Հայաստանում գրանցվել է տուբերկուլյոզի 691 նոր դեպք՝ 14 տոկոսով ավելի քիչ, քան 2016 թվականին: 84 հիվանդի մոտ տուբերկուլյոզից բացի՝ ախտորոշվել է ՄԻԱՎ ինֆեկցիա: Երկրում տուբերկուլյոզով հիվանդացությունը, 2017 թվականի տվյալներով, կազմել է 100 հազար բնակչին 23.1, մինչդեռ 2016-ին ցուցանիշը շատ ավելի բարձր էր՝ 100 հազար բնակչին 27.4:

2017 թվականին տուբերկուլյոզի հետեւանքով ընդհանուր մահացել է 55 մարդ, եւ գրեթե կեսի մոտ նաեւ ՄԻԱՎ ինֆեկցիա է եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել