• Latest news

Կուենիի մեջ սրտի հիվանդությունների դեմ «կատարյալ» դեղ են գտել

21 սեպտեմբերի, 2018  19:06

Ռուսաստանցի գիտնականները պարզել են, որ կուենիի ցողունի մեջ նյութ է պարունակվում, որը կարող է կանխել սրտի եւ անոթների հիվանդությունների զարգացումը: Նրանց եզրահանգումները եւ առնետների վրա կատարած փորձերի արդյունքները ներկայացվել են European Journal of Pharmacology ամսագրում:

«ACE ֆերմենտի ակտիվությունը եւ դրա հետ կապված առնետների աորտայում ագրեսիվ մոլեկուլների ձեւավորման պրոցեսը մեծանում է այն դոզաներով իոնացման ճառագայթումից հետո, որոնք կիրառվում են ուռուցքների ռադիոթերապիայի ժամանակ»,- նշել է  Պուշչինոյի ՌԳԱ Տեսական եւ փորձարարական կենսաֆիզիկայի ինստիտուտից Յուրի Կորիստովը, փոխանցում է ինստիտուտի մամուլի ծառայությունը:

Գիտնականները պարզել են, թե ինչպես են տարբեր դասի ֆլավոնոիդներն ազդում այս պրոցեսի վրա:

Օրինակ՝ մեծ քանակությամբ թեյ խմող կանանց մոտ նկատելիորեն նվազում է ձվարանների եւ սեռական այլ օրգանների քաղցկեղի զարգացման հավանականությունը. այդպես են ազդում թեյի տերեւի ֆլավոնոիդները: Կակաոյի պտուղների նրանց նմանօրինակները զգալիորեն նվազեցնում են ծերության տարիներին տկարամտության զարգացման հավանականությունը:

Ինչպես նշում են Կորիստովը եւ նրա գործընկերները, ֆլավոնոիդները նաեւ նվազեցնում են սրտի կաթվածի, անոթների կարծրացման եւ սրտի ու անոթների այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը: Ընդ որում՝ սիրտ-անոթային համակարգի վրա դրանց ազդեցության մեխանիզմը գիտնականների համար հանելուկ էր մնում:

Ռուսաստանցի կենսաֆիզիկոսները գտել են այս հարցի պատասխանը՝ հետեւելով, թե ինչ է տեղի ունենում առնետների անոթներում, որոնց ճառագայթահարել էին մեծ դոզաներով: Ինչպես գիտնականներն են պարզաբանում, նման ճառագայթահարումը օրգանիզմին ստիպում է մեծ քանակությամբ ACE մոլեկուլ արտադրել, որը պատասխանատու է անոթներում ճնշման կարգավորման համար:

Այս սպիտակուցը միանում է անգիոտենզինի «պաշարների» հետ՝ հորմոն, որը նեղացնում է անոթը: Այն մասնատում է դրանք՝ մարտական վիճակի հասցնելով մոլեկուլի մի մասը «պոկելու» եղանակով: Սա հանգեցնում է ոչ միայն անոթների նեղացմանը, այլեւ բազմաթիվ օքիսդանտներ է առաջացնում, որոնք վնասում են անոթների պատերը եւ նրանց բջիջների ԴՆԹ-ն:

Գիտնականները ենթադրել են, որ ֆլավոնոիդները ոչ միայն չեզոքացնում են օքսիդանտների գործունեությունը, այլեւ արգելափակում են ACE մոլեկուլների աշխատանքը՝ թույլ չտալով նրանց արտադրել անգիոտենզին եւ այլ նյութեր: Նրանք հետեւել են, թե ինչպես են տարբեր 7 խմբերից այդ նյութերի ֆլավոնոիդները, որոնք տարբեր կառուցվածք ունեն, փոխազդում ֆերմենտի հետ:

Այս փորձերը գիտնականներին օգնել են սրտի համար ավելի արդյունավետ նյութ գտնել՝ դիգիդրոկվերցետին: Այն պատկանում է ուժեղ բուսական հակաօքսիդանտների թվին եւ մեծ քանակությամբ պարունակվում է սիբիրյան եւ հեռավոր արեւելյան կուենիի ցողուններում:

Գիտնականները հույս ունեն, որ դիգիդրոկվերցետինը կսկսեն կիրառել բժշկական պրակտիկայում եւ այն կփոխարինի մի շարք սինթետիկ դեղամիջոցներին, որոնք այսօր օգտագործվում են ACE-ի ակտիվության ճնշման համար: Ֆլավոնոիդներն, ըստ կենսաֆիզիկոսների, ավելի քիչ կողմնակի ազդեցություններ ունեն եւ ադքան թունավոր չեն օրգանիզմի համար, ինչպես սինթետիկ դեղերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել