• Latest news

Գիտնականները գտել են սրտի հանկարծակի կանգի պատճառը

22 սեպտեմբերի, 2018  17:07

Ի՞նչը կարող է սպորտով զբաղվելու ժամանակ սրտի հանկարծակի կանգի պատճառ դառնալ. այս հարցի պատասխանը տվել են Բերքլիի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրել են հիպերտրոֆիկ կարդիոպաթիայի մեխանիզմը, գրում է MedicalXpress-ը:

Այդ հիվանդության դեպքում, որը գենետիկ է, տեղի է ունենում սրտի ձախ եւ աջ փորոքների պատերի հաստացում: Հիվանդությամբ տառապում է մոլորակի 500 մարդուց մեկը: Նման վիճակը երիտասարդ մարզիկների մոտ արդեն վաղուց համարվում է մահվան պատճառ, որոնք առաջին հայացքից ոչ մի նախաշնան չեն ունեցել: Ավելի բարձր տարիքի հիվանդները մահանում են կանգ առած սրտային անբավարարությունից:

Հետազոտության ընթացքում գիտնականները վերցրել են մարդու սրտի  բջիջների, որոնք գենում մուտացիա ունեին, որը կապում է C միոզին սպիտակուցը,  եռաչափ կուլտուրաները: Այս գենետիկական թերությունը հաճախ նկատվում է  կարդիմիոպաթիա ունեցող հիվանդների մոտ:

Գիտնականները 3D լազերային տպագրություն են կիրառել շարժուն միկրոսկոպիկ պահող կառուցվածք (մոդել) ստեղծելու համար: Միմյանց միացած միոցիտները կարող էին կրճատվել, սեղմելով այն, ինչպես իսկական սրտում:

Գիտնականները նկատել են, որ շեղումներով բջիջները ծանրաբեռնվածույան կամ սթրեսի վիճակում չէին կարողանում ճիշտ կրճատվել, ինչի պատճառով ռիթմը խախտվում էր: Նման բան կատարվում է հիվանդների մոտ, երբ ֆիզիկական ակտիվությունը մեծացնում է սրտի վրա ծանրաբեռնվածությունը եւ առիթմիա է առաջանում:

Նորմալ բջիջներին հաջողվել է արագ հարմարվել սթրեսին: Հետազոտողները համոզված են, որ սրտի հյուսվածքի ավելի ճշգրիտ եւ անսխալ մոդելների ստեղծումը կօգնի հիպերտրոֆիկ կարդիոպաթիայի բուժման ավելի արդյունավետ մեթոդներ գտնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել