• Latest news

Շան ձագերը մարդկանց վարակում են հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաներով

24 սեպտեմբերի, 2018  13:34

Վերջին տարում շան ձագերի, ավելի ճիշտ՝ նրանց կղանքի հետ շփումը դարձել է բակտերիաներով 118 մարդու վարակման պատճառ, որը աղիների ծանր  խանգարում է առաջացնում եւ տարածված հակաբիոտիկներով չի բուժվում: Ոչ ոք չի մահացել, սակայն հոսպիտալացվել է 26 մարդ, հայտնում են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնները (CDC):

Ամեն ինչ սկսվել է 2017-ի օգոստոսից, երբ Ֆլորիդայում 6 մարդիկ հիվանդանոց են դիմել միեւնույն ախտանիշներով՝ տենդ, սրտխառնոց, կղանքում արյուն եւ ուժեղ դիարեա: Հաջորդ տարվա սկզբին արդեն 18 նահանգներում 118 դեպք է եղել: Բժիշկներին հաջողվել է բոլոր դեպքերում հարուցիչը հայտնաբերել՝ կամպիլոբակտեր (Campylobacter) կարգի բակտերիաներ, որոնք, որպես կանոն, օրգանիզմում են հայտնվում վատ մշակված հավի մսի հետ:

Սակայն պարզվել է, որ բոլոր 118 դեպքերում վարակման աղբյուրը ոչ թե հավի ճտերն էին, այլ շան ձագերը: Գրեթե բոլոր հիվանդները վերջին շրջանում շփվել էին շների հետ, նրանցից 29-ը աշխատում էր զոոխանութում: Դեպքերի մեծ մասը սկզբում կապում էին Petland զոոխանութների ցանցի հետ, սակայն այնուհետեւ քննության կատարման համար ավելացրել են եւս 5 ընկերությունների անուններ:

Այս շաբաթ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնները հիվանդացության եւ մահացության մասին ամենաշաբաթյա զեկույցը նվիրել են շան ձագերի կղանքի հետ շփման միջոցով վարակման դեպքերին: Մշակելով շների հետ շփվելու միջոցով վարակվելու վարկածը՝ կենտրոնների մասնագետները ստուգել են շան կերը, սակայն դրա մեջ բակտերիաներ չեն հայտնաբերել: Բացառվել է նաեւ այն վարկածը, որ շան ձագերը վարակվել են մեկ շնաբույծից, շան ձագերը, որոնց հետ հիվանդները շփվել էին, ծնվել էին նվազագույնը 25 տարբեր շնաբույծների մոտ: Փոխարենը 150 կենդանիների բժշկական քարտերը ցույց են տվել, որ նրանց բոլորին գոնե մեկ անգամ հակաբիոտիկներով են բուժել, իսկ նրանց կեսը այն ստացել է կանխարգելման նպատակներով, չնայած ձագերը հիվանդ չէին: Հակաբիոտիկների նկատմամբ նման մոտեցումը վտանգավոր է, որովհետեւ այդպիսի դեղամիջոցների յուրաքանչյուր ընդունումը մեծացնում է ռեզիստենտ բակտերիաների հայտնվելու հավանականությունը:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ անասնաբույժների կողմից հակաբիոտիկների, այդ թվում՝ լայն սպեկտրի, չափից ավելի հաճախակի կիրառումը դարձել է շան ձագերի մոտ Campylobacter կարգի բակտերիաների ռեզիստենտ շտամների հայտնվելու պատճառ: Ռեզիստենտ բակտերիաներով մարդկանց զանգվածային վարակումը անասնաբույժների կողմից հակաբիոտիկների օգտագործման կանոնները վերանայելու պատճառ է: Իսկ տերերին փաստաթղթի հեղինակներիը խորհուրդ են տալիս ձեռնասունների հետ շփվելուց հետո ձեռքերն օճառով մանրակրկիտ լվանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել