• Latest news

Ցիկլոտրոնը մինչեւ տարեվերջ կաշխատի. Ֆիզիկայի ինստիտուտի նոր տնօրեն

22 սեպտեմբերի, 2018  14:50

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի համար ձեռք բերված Ցիկլոտրոն CYCLONE 18/18-ը կաշխատի արդեն մինչեւ այս տարվա վերջ: Այս ամսվա վերջին արդեն նախատեսվում է այն փորձարկել, եւ եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա մինչեւ տարվա վերջ արագացուցիչը արդեն կսկսվի շահագործվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) նոր տնօրեն Անի Ապրահամյանը:

Նա հիշեցրեց, որ այս սարքը շատ կարեւոր է Հայաստանի համար, քանի որ այն կարելի է օգտագործել ոչ միայն գիտական հետազոտություններում, այլեւ ախտորոշման եւ անգամ քաղցկեղային հիվանդությունների համար:

Քաղցկեղով հիվանդացությունը, ինչպես նշեց Անի Ապրահամյանն, այսօր ողջ աշխարհում աճում է, բայց Հայաստանում աճում է նաեւ այդ հիվանդություններից մահացությունը:

Դրանում իր դերն ունի նաեւ այն, որ երկրում այս հիվանդության ախտորոշման եւ բուժման ոչ բոլոր ժամանակակից մեթոդներն են մատչելի:

Երբ Ցիկլոտրոնը (ոչ ռելյատիվիստական ծանր լիցքավորված մասնիկների ռեզոնանսային ցիկլային արագացուցիչ) աշխատի, ապա այն հնարավոր կլինի օգտագործել ցանկացած տեսակի քաղցկեղների՝ կրծքի քաղցկեղից մինչեւ շագանակագեղձի քաղցկեղ, ոչ ինվազիվ ախտորոշման համար: Իսկ ապագայում Ցիկլոտրոնի վրա որոշ աշխատանքներ կատարելուց հետո, այն հնարավոր կլինի նաեւ կիրառել որոշ տեսակի քաղցկեղների բուժման համար:

Նման արագացուցիչները, ինչպես նշեց Անի Ապրահամյանը, արդեն կան Թուրքիայում եւ Իրանում, որտեղ դրանք դեռ չեն շահագործվում: Վրաստանում նույնպես կա նման սարքավորում, եւ այն այնտեղ արդեն օգտագործվում է:

Մեծ հարց է՝ արդյոք Հայաստանին պետք էր նման կենտրոն՝ նախարարը ռադիոիզոտոպների կենտրոնի մասին

Դեռ հարկավոր է ուսումնասիրել, թե Իզոտոպների արտադրության կենտրոնն ինչու չի գործարկվել, սակայն կարեւորն այն գործարկելն է. նախարար

Շատ տարօրինակ պատմություն է․ մի քանի միլիարդ ծախսել ենք, կողպեքով փակել․ Փաշինյանը՝ Ռադիոիզոտոպների կենտրոնի մասին

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել