• Latest news

Բարբեքյուն եւ խորովածները նույնքան վտանգավոր են, որքան ծխախոտը. հետազոտություն

22 սեպտեմբերի, 2018  18:34

Այն մարդկանց մոտ, որոնք հաճախ են բաց կրակի կամ ածուխի վրա տապակում ուտելիքը, պնեւմոնիան, ասթման եւ շնչառական համակարգի այլ հիվանդությունները 40-60 տոկոսով ավելի հաճախ են զարգանում, քան նրանց, ովքեր հազվադեպ են ինչ-որ բան տապակում: Դա նշանակում է, որ մթերքները տապակելը պակաս  վտանգավոր  չէ, քան ծխախոտը:

Այս եզրահանգմանն են եկել American Journal of Respiratory and Critical Care Medicine-ում հոդվածի մասնագետները:

Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանից Կա Հուն Չանը եւ նրա գործընկերները պարզել են, որ բաց կրակների, ինչպես նաեւ փայտի եւ ածուխի վառարանների ծուխը մեծ քանակությամբ կանցեռոգեններ, շմոլ գազ եւ մի շարք այլ նյութեր է պարունակում, որոնք չափազանց բացասաբար են ազդում մարդու առողջության վրա: Անգամ կրակի հետ ոչ տեւական շփումը, ինչպես ցույց են տալիս հրշեջներին հետեւելու տվյալները, արյան մեջ 2-2.5 անգամ մեծացնում է կանցեռոգենների կոնցենտրացիան, ինչը նկատելիորեն բարձրացնում է քաղցկեղի զարգացման վտանգը:

Զարգացած երկրների բնակիչների մեծ մասը, ինչպես նշում են Չանը եւ նրա գործընկերները, խարույկի եւ ածխի հետ շատ հազվադեպ էշփվում, միայն բարբեքյուի եւ խորովածների արշավների ժամանակ, սակայն զարգացող երկներում իրավիճակը բոլորովին այլ է:

Միջազգային էներգետիկ գործակալության հաշվարկներով՝ Չինաստանում եւ աշխարհի մի քանի այլ զարգացող երկրներում տնային տնտեսությունների գրեթե 40 տոկոսը շարունակում է իրենց տների ջեռուցման եւ սննդի պատրաստման համար փայտ եւ ածուխ օգտագործել:

Չանը եւ նրա գործընկերները փորձել են գնահատել նման պայմաններում ապրելու հետեւանքները՝ դիտարկելով 30-79 տարեկան 277 հազար չինացիների առողջությունը: Մոտավորապես նրանց կեսը պարբերաբար կամ անընդհատ ածուխ եւ վառելափայտ է օգտագործել սննդի պատրաստման, տարածքի ջեռուցման կամ այլ կենցաղային կարիքների համար: Դիտարկումների սկզբում նրանցից ոչ մեկը չի ծխել եւ չի տառապել  թոքերի հիվանդություններից:

Հաջորդ տասը տարիների ընթացքում նրանցից մոտ 20 հազարը մահացել է քաղցկեղից եւ թոքերի ծանր հիվանդություններից, կամ նույն ախտորոշմամբ հիվանդանոցներում  հայնտվել: Դա թույլ  է տվել գիտնականներին գալ այն եզրակացության, որ խարույկները  եւ ածխային վառարանները իսկապես վտանգավոր են մարդու առողջության համար:

Ինչպես պարզվել է՝ կրակի վրա պատրաստելը վնասել է չինացիների եւ չինուհինեևի առողջությանը ոչ պակաս, քան կանոնավոր ծխախոտ ծխելը:

Միջինում, նման մարդիկ 54 տոկոսով ավելի հաճախ են մահացել թոքերի հիվանդություններից, քան իրենց հասակակիցները, որոնք օգտագործել են գազի կամ էլեկտրական վառարաններ եւ կենտրոնացված ջեռուցման համակարգեր:

Մարդկանց առողջության վրա ամենից վատ ազդել են փայտերը, միջինում դրանք 37 տոկոսով բարձրացրել են թոքերի հիվանդությունների զարգացումը, իսկ ածուխը՝ 22 տոկոսով: Նորմալ ծխնելույզի բացակայությունը այդ հնարավրություները բարձրացրել է եւս 7 տոկոսով:

Խորովածներն ամենից շատ տուբերկուլյոզ, ասթման եւ թոքերի այլ քրոնիկ հիվանդություններ ստանալու վտանգ են ունեցել, դրանք 1.5-2 անգամ մեծացրել են դրա հնարավորությունները: 

Թոքերի քրոնիկ օբստրուկցիոն հիվանդություն կամ ստորին շնչուղիների սուր վարակներով հիվանդանալու հավանականությունը ավելի քիչ է մեծացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է