ԱՄՆ-ում բնակվող երկվորյակ քույրեր Ջալին Քրոուֆորդը եւ եւ Ջեյնել Լեոպոլդոն իրենց որդիներին ընդամենը 2 ժամվա տարբերությամբ միեւնույն օրն են ծննդաբերել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, մինչ այդ երկուսն էլ հղիանալու փորձերի հետ կապված դժվորություններ ունեին: Նրանցից մեկին «անպտղություն» էին ախտորոշել, երկրորդը մի քանի վիժում էր ունեցել: Այդուհանդերձ, տարբեր նահանգներում բնակվող քույրերը (Ջալինը՝ Արիզոնայում, իսկ Ջեյնելը՝ Քալիֆորնիայում) իրենց հղիության մասին տեղեկացել են փաստացի միաժամանակ՝ մի քանի օրվա տարբերությամբ:
Նորությունը նրանց այնպես էր ցնցել, որ նրանք ուրախությունից ուղղակի հեկեկում էին:
Պարզվել է, որ երկուսն էլ տղայի էին սպասում, ընդ որում՝ նրանց հղիության ժամկետները համընկնում էին: Արդյունքում քույրերը ծննդաբերել են միեւնույն օրը նույն հիվանդանոցում՝ պառկած լինելով հարեւան հիվանդասենյակներում: Տղաներին անվանակոչել են Բրայսոն եւ Ջեյս:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր