Երկվորյակ քույրերն իրենց որդիներին միեւնույն օրն են ծնել (ֆոտո)

23 սեպտեմբերի, 2018  18:01

ԱՄՆ-ում բնակվող երկվորյակ քույրեր Ջալին Քրոուֆորդը եւ եւ Ջեյնել Լեոպոլդոն իրենց որդիներին ընդամենը 2 ժամվա տարբերությամբ միեւնույն օրն են ծննդաբերել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, մինչ այդ երկուսն էլ հղիանալու փորձերի հետ կապված դժվորություններ ունեին: Նրանցից մեկին «անպտղություն» էին ախտորոշել, երկրորդը մի քանի վիժում էր ունեցել: Այդուհանդերձ, տարբեր նահանգներում բնակվող քույրերը (Ջալինը՝ Արիզոնայում, իսկ Ջեյնելը՝ Քալիֆորնիայում) իրենց հղիության մասին տեղեկացել են փաստացի միաժամանակ՝ մի քանի օրվա տարբերությամբ:

Նորությունը նրանց այնպես էր ցնցել, որ նրանք ուրախությունից ուղղակի հեկեկում էին:

Պարզվել է, որ երկուսն էլ տղայի էին սպասում, ընդ որում՝ նրանց հղիության ժամկետները համընկնում էին: Արդյունքում քույրերը ծննդաբերել են միեւնույն օրը նույն հիվանդանոցում՝ պառկած լինելով հարեւան հիվանդասենյակներում:  Տղաներին անվանակոչել են Բրայսոն եւ Ջեյս:

     

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի