• Latest news

Նույն ժամին քնելը մեծահասակներին օգնում է խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից

24 սեպտեմբերի, 2018  23:20

Ամերիկացի գիտնականներն առաջարկել են քնի որակի նոր չափում՝ «քնի կանոնավորության ինդեքս», որը հաշվի է առնում քնել պատրաստվելու ժամը, ցերեկային քնի եւ քնկոտության հաճախականությունը, ինչպես նաեւ ցերեկային լուսավորության ազդեցությունը: Հետազոտողները պարզել են, որ քնի անկանոնությունը սիրտ-անոթային եւ մետաբոլիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը մեծացնում է՝ անկախ դրա տեւողությունից: Հոդվածը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Դյուկի համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականները՝ Ջեսիկա Լանսֆորդ-Էյվերիի ղեկավարությամբ առաջարկել են հաշվի առնել քնելու եւ արթնանալու ժամերը, ֆիզիկական ակտիվության եւ ցերեկային լուսավորության ազդեցության ժամանակահատվածները. այս տվյալները հավաքել են խելացի ժամացույցների միջոցով, որոնք կրել են հետազոտության 1978 մասնակիցներ (միջին տարիքը կազմել է 68,7 տարեկան): Մասնակիցները նաեւ տեղեկություններ են տրամադրել իրենց ֆիզիկական առողջության, վնասակար սովորությունների մասին, իրենց ժողովրդագրական տվյալները եւ պատմել են՝ որքան հաճախ են ցերեկային ժամերին իրենց քնկոտ զգում:

Մասնակիցների քնի եւ ակտիվության մասին տեղեկություններն օգտագործել են «քնի կանոնավորության ինդեքսի» հաշվարկման համար՝ 1-ից մինչեւ 100 թվերը նշում են այն բանի հավանականությունը, որ մարդը քնելու է պատրաստվում ու արթնանում է միեւնույն ժամին: Գիտնականները պարզել են, որ քնի անկանոնությունը կապված է ուշ քնելու, լույսի նվազ ազդեցության եւ ցերեկը մեծ քնկոտության հետ, սակայն քնի տեւողության հետ փոխկապվածություն չունի:

Հեղինակներն այնուհետեւ հետազոտել են, թե քնի կանոնավորությունն ինչպես է կապված տարբեր հիվանդությունների զարգացման հավանականության հետ: Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնց գիշերային հանգստի ժամանակահատվածը տարբեր ժամանակ է տեղի ունենում, շաքարային դիաբետի, ճարպակալման, սրտի անբավարարության, հիպերտոնիայի եւ մետաբոլիկ այլ հիվանդությունների ու սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը մի քանի անգամ ավելի բարձր է:

Այսպիսով, գիտնականները նշում են ժամանակին քնելու կարեւորությունը եւ պնդում են, որ ավելի լավ է քնել ու արթնանալ միեւնույն ժամին: Ընդ որում՝ նրանք նաեւ ընդգծում են այս պարամետրը հաշվի առնելու կարեւորությունը մարդու առողջության վրա քնի ազդեցության հետազոտություններում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել