• Latest news

Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը կարելի է որոշել դպրոցական տարիներին. հետազոտություն

25 սեպտեմբերի, 2018  10:48

Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականության մասին կարելի է ենթադրել դեռ պատանի տարիքում, պարզել են ամերիկացի գիտնականները:

1960 թվականին Հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի հիմնադիր, հոգեբան Ջոն Ֆլանագանի նախաձեռնությամբ հետազոտություն է անցկացվել 1.353 պետական դպրոցներից շուրջ կես միլիոն ամերիկացի դեռահասների շրջանում: Գիտնականները ստուգել են աշակերտների ընդհանուր եւ ակադեմիական գիտելիքները, տվյալներ են հավաքել նրանց կենսակերպի, անձնական հատկանիշների, ձգտումների մասին: Նախապես հետազոտությունը, որը Project Talent անվանումն է ստացել, նախատեսված է եղել գիտության ու տեխնիկայի հանդեպ պատանիների հակումները բացահայտելուն, սակայն ավելի քան կես դար անց ստացված տվյալներն Ալցհեյմերի հիվանդության ամենածավալուն հետազոտության հիմք են դարձել:

Նրանց առողջական վիճակը գնահատելով մեր օրերում՝ հետազոտողները պարզել են, որ հետազոտության այն մասնակիցները, որոնց թեստերի արդյունքները պատանի տարիքում ամենաքիչ միավորներն են արձանագրել, ավելի շատ են հակված եղել Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգին:

Ալցհեյմերի հիվանդությունն ավելի հաճախ զարգացել է հետազոտության այն մասնակիցների մոտ, ովքեր պատանի տարիքում ավելի քիչ քանակությամբ բառեր են հիշել եւ տեխնիկական մտածողության հետ կապված դժվարություններ են ունեցել:

Տղամարդկանց պարագայում, որոնց միավորները միջինից ցածր են եղել, 17%-ով ավելի մեծ է եղել Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը, քան նրանց մոտ, ովքեր միջինից բարձր ցուցանիշ են արձանագրել: Կանանց պարագայում այս ցուցանիշը կազմել է 16%:

Հետազոտության առաջատար հեղինակներից Սյուզան Լափհեմի կարծիքով՝ հետազոտության արդյունքները մեծ նշանակություն ունեն առողջապահության համար:

«Մենք պետք է ուշադրություն դարձնենք երեխաներին ավագ դպրոցում եւ, հնարավոր է, նույնիսկ ավելի վաղ, որպեսզի նրանց ուղեղն առողջ պահենք: Մենք կարող ենք թեստեր անցկացնել՝ վստահ լինելու համար, որ նրանք ոչինչ չեն վտանգում»,- ասել է նա:

Հետագայում գիտնականները ծրագրում են նաեւ ժամանակի ընթացքում ուսումնասիրել Project Talent-ից ավելի քիչ կամավորների՝ 22 հազար մարդու ուղեղի աշխատանքում փոփոխությունները: Նրանք պատրաստվում են ուսումնասիրել դպրոցական կրթության երկարաժամկետ ազդեցությունը ուղեղի առողջության եւ սոցիալ-տնտեսական կարգավիճակի ազդեցությունը մարդու կոգնիտիվ ունակությունների եւ հոգեբանական առանձնահատկությունների վրա, հատկապես՝ սեւամորթ բնակչության պարագայում: Նրանք նաեւ կգնահատեն տարբեր դպրոցներում կրթության որակը՝ պարզելու համար, արդյո՞ք ռասայական կամ էթնիկ առանձնահատկություններն ազդում են կրթություն ստանալու վրա եւ ինչպես է դա ազդում տկարամտության զարգացման վտանգի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է