Գիտնականները գտել են ասպիրինի, ստամոքսի արյունահոսության եւ Helicobacter pylori բակտերիաների միջեւ կապը:
The Medical Journal of Australia-ն, վկայակոչելով ավստրալացի գիտնականների հետազոտությունը, գրում է, որ Helicobacter pylori բակտերիան բավական տարածված է եւ կարող է անմիջականորեն կապված լինել ստամոքսի խոցի հետ:
Պարզվել է, որ Helicobacter pylori ունեցող հիվանդները, որոնք ամեն օր ընդունում են ասպիրինի փոքր չափաքանակ, գրեթե 2.5 անգամ ավելի հաճախ են տառապում աղեստամոքսային տրակտի վերին բաժինների արյունահոսությունից՝ ի տարբերություն նրանց, ում մոտ չի հայտնաբերվել բակտերիայի այդ տեսակը:
Գիտնականները խորհուրդ են տալիս բոլոր հիվանդներին ասպիրին չնշանակել, քանի որ օրգանիզմում Helicobacter pylori-ի առկայության դեպքում կարող են խոցային հիվանդության բարդություններ ծագել: Մինչ այդ գիտնականները խոստովանում են, որ ասպիրինի եւ Helicobacter pylori-ի փոխազդեցության բնույթը մինչ այսօր պարզ չէ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր