• Latest news

Քաղցկեղի զարգացման ռիսկը կապված է ցածր սննդային արժեքավորություն ունեցող մթերքների օգտագործման հետ. հետազոտություն

25 սեպտեմբերի, 2018  16:15

Քաղցկեղի զարգացման ռիսկը կապված է ցածր սննդային արժեքավորություն ունեցող մթերքների օգտագործման հետ: Այս մասին ասվում է PLOS Medicine-ում հրապարակված հետազոտությունում:

Հետազոտության ընթացքում գիտնականներն օգտագործել են Սննդամթերքների ստանդարտացման բրիտանական գործակալության (FSAm-NPS – Food Standards Agency nutrient profiling system) դիետոլոգիական ինդեքսը (ԴԻ): ԴԻ-ի բարձր ցուցանիշները վկայում են մթերքի ցածր սննդային արժեքավորության մասին:

Սննդի հետ քաղցկեղի կապի եվրոպական հեռանկարային հետազոտության (EPIC, 1992-2014 թվականներ) շրջանակում գիտնականները վերլուծել են 471 495 մարդու սննդակարգի մասին տվյալները: Նրանց շրջանում գրանցվել է քաղցկեղի 49 794 դեպք (հիմնականում կրծքագեղձի, շագանակագեղձի եւ հաստ աղիքի): Յուրաքանչյուր փորձարկվողի սննդակարգը նշելով ԴԻ ինդեքսով՝ հետազոտողները մի քանի շտկումներով հատուկ մոդելներ են ստեղծել՝ ԴԻ FSAm-NPS-ի եւ քաղցկեղի ռիսկերի միջեւ ցանկացած զուգորդությունների նկարագրման համար:

Բարձր եւ ցածր ԴԻ FSAm-NPSո-ով հիվանդների մոտ քաղցկեղի բացարձակ ցուցանիշները 10000 մարդու շրջանում տարեկան կազմել են համապատասխանաբար՝ 81.4 եւ 69.5 դեպք: Պարզվել է, որ ԴԻ FSAm-NPS-ի ավելի բարձր մակարդակը, որը մատնանշում է մթերքների ցածր սննդարար արժեքավորությունը, կապված է եղել օնկոլոգիայի զարգացման ընդհանուր ռիսկի մեծացման հետ:

Տղամարդկանց դեպքում խոսքը ուղիղ աղիքի, աղեստամոքսային տրակտի վերին բաժինների, ստամոքսի, ինչպես նաեւ թոքերի քաղցկեղի զարգացման ավելի բարձր վտանգի մասին է: Կանանց դեպքում հետկլիմաքսային շրջանում մեծանում է կրծքագեղձի եւ լյարդի քաղցկեղի զարգացման վտանգը:

Մինչդեռ հետազոտությունը սահմանափակված էր գիտնականների կողմից սննդի մասին ինքնահաշվետու տվյալների օգտագործմամբ, որոնք մեկ անգամ հավաքվել են հետազոտության սկզբում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել