Սննդակարգը կարող է մարդու օրգանիզմի վրա ազդել երկարաժամկետ հեռանկարում

26 սեպտեմբերի, 2018  14:50

Սննդակարգն ազդում է հյուսվածքներում օրգանական փոփոխությունների վրա, որոնք կարող են երկար ժամանակ դրական ազդեցություն ունենալ նյութափոխանակության վրա եւ նվազեցնել օնկոլոգիայի զարգացման հավանականությունը: Այս մասին հայտնում է Developmental Cell ամսագիրը:

Հետազոտության մեջ ներառվել են մրգային ճանճերի վրա կատարված փորձերի արդյունքները, քանի որ, ինչպես կաթնասունների մոտ, ճանճերի աղիքներում ցողունային բջիջներ կան, որոնք հորմոններ են արտադրում եւ «փոխազդում» են սննդարար նյութերի հետ:

Գիտնականները պարզել են, որ տարբեր տեսակի սննդամթերքի ազդեցությամբ ցողունային բջիջները կարող են զարգանալ այս կամ այն տեսակի բջիջներում: Նման պրոցեսների հանդեպ առանձնապես զգայուն է երիտասարդ օրգանիզմը: Այսպես՝ գործածվող խոլեստերինի քանակության մեջ փոփոխությունները կարող են բջիջները ծրագրավորել ցողունային բջիջներից նոր, հատուկ բջիջների տեսակների արտադրման:

Սնունդի մեջ խոլեստերինի քանակության մեծացումը բերել է մեծ քանակությամբ հորմոնալ ակտիվությամբ բջիջների առաջացման, նվազեցումը՝ մեծ քանակությամբ բջիջների առաջացման, որոնք ներծծել են սննդարար նյութերը:

Սա վկայում է այն մասին, որ սննդակարգում սննդարար նյութերի փոքր քանակությունը, հատկապես երիտասարդ տարիքում, բերում է աղիքների կառուցվածքի փոփոխության՝ նյութափոխանակության համար երկարաժամկետ հետեւանքներով: Սա, իր հերթին, ժամանակի ընթացքում մետաբոլիկ հիվանդություններ է առաջացնում:

Մասնագետները ուշադրություն են դարձնում այն փաստին, որ սնվելու խանգարումներով մայրերից ծնված երեխաները հաճախ ստիպված են պայքարել ճարպակալման դեմ:

Նշվում է, որ օրգանների կառուցվածքի վրա սննդամթերքի ազդեցության պրոցեսները հասկանալը գիտնականներին կարող է օգնել սննդակարգն օգտագործել ծերացման եւ որոշ հիվանդությունների դեմ պայքարելու համար: Այսպես, այս հետազոտությունը պարզաբանում է, թե ինչու է ճարպերով հարուստ սննդակարգը նպաստում աղիքների քաղցկեղի որոշ տեսակների զարգացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի