• Latest news

Սիլիկոնային կուրծքը 4 անգամ մեծացնում է մելանոմայի զարգացման վտանգը

26 սեպտեմբերի, 2018  16:20

Սիլիկոնային կրծքով կանանց մոտ բազմակի մեծ է տարբեր հիվանդությունների, ընդհուպ մաշկի քաղցկեղի զարգացման վտանգը: Այս մասին հայտնում է Annals of Surgery-ն՝ վկայակոչելով University of Texas M.D. Anderson Cancer Center-ի գիտնականների հետազոտությունը:

2006 թվականին FDA-ն (Food and Drug Administration) հավանություն է տվել երկու արտադրողների՝ Allergan-ի եւ Mentor Corp-ի սիլիկոնային գելից իմլանտների օգտագործմանը՝ հետգրանցման խոշոր հետազոտություններ (LPAS – large postapproval studies) անցկացնելու պայմանով:

Գիտնականները վելուծել են գրեթե 100 հազար հիվանդների տվյալները, որոնք 2007-ից 2009-2010 թվականների ժամանակահատվածում ընդգրկված էին LPAS-ի մեջ: Նրանցից ավելի քան 80 հազարին սիլիկոնային իմպլանտներ էին տեղադրել, մնացյալին՝ իմպլանտներ, որոնք լցված էին ստերիլ աղային լուծույթով:

Պարզվել է, որ սիլիկոնային իմպլանտներով կանայք ենթակա էին մի շարք հիվանդությունների զարգացման մեծ վտանգի: Դրանց թվում էին՝ Շեգրենի համախտանիշը (վտանգը 8 անգամ ավելի է, քան ամբողջ բնակչության մոտ), սկլերոդերմիան (վտանգի յոթնապատիկ մեծացում) եւ ռեւմատոիդ արթրիտը (վտանգի մոտ 6 անգամ մեծացում):

Դրանից բացի, սիլիկոնային իմպլանտները 4,5 անգամ մեծացրել են մեռելածնության վտանգը, ինչպես նաեւ աննշան մեծացրել են վիժումների վտանգը: Մելանոմայի զարգացման վտանգն աճել է գրեթե 4 անգամից ավելի: Բացի այդ, ֆիզիոլոգիական լուծույթով լցված իմպլանտների համեմատությամբ՝ սիլիկոնային իմպլանտների օգտագործման դեպքում ավելի մեծ է եղել մի շարք վիրաբուժական բարդացումների զարգացման վտանգը: Այս կապսուլյար կոնտրակտուրաները (սպիներ իմպլանտատայի շուրջը) հայտնաբերվել են սիլիկոնային իմպլանտների օգտագործման 5 տոկոս դեպքերում՝ ընդդեմ ֆիզլուծույթներով իպլանտների օգտագործման 2,8 տոկոս դեպքերի:

Գիտնականները, միաժամանակ, ընդունում են, որ իրենց ստացած արդունքները բավականաչափ համոզիչ չեն հետգրանցման տվյալների բազաների օգտագործման սահմանափակումների պատճառով: Սա վերաբերում է հիվանդի մասին ամբողջական տեղեկությունների եւ հետագա դիտարկումների մասին առանձին տվյալների բացակայությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել