• Latest news

Դեպրեսիան բացասաբար է ազդում մարդու ուղեղի վրա

27 սեպտեմբերի, 2018  10:45

Դեպրեսիան բացասաբար է ազդում մարդու ուղեղի վրա: Նման եզրակացության են հանգել Լեյպցիգի Մաքս Պլանկի Նեյրոկենսաբանության եւ կոգնիտիվ գիտությունների ինստիտուտի մասնագետները:

Հետազոտությանը ներգրավվել է 84 մարդ, որոնք նախօրոք անցել են տրամադրության եւ սթրեսի մեջ գտնվելու ժամանակահատվածի որոշման թեստավորում: Ստացած տվյալներից ելնելով՝ որոշվել են առավել դեպրեսիվ կամավորները: Այս փորձարկվողներին կատարվել է գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:

Պարզվել է, որ դեպրեսիայի արտահայտված ախտանիշներով մարդկանց մոտ հիպոթալամուսի ձախ կողմն իր չափերով գերազանցում է առողջ մարդու միջին ցուցանիշները: Հիպոթալամուսը միջին (միջանկյալ) ուղեղի մի հատվածն է, այն պատասխանատու է գլխուղեղի կեղեւից ռեցեպտորներին նյարդային իմպուլսների փոխանցման համար:

Գիտնականները նշել են, որ հիպոթալամուսի մեծացած հատվածով մարդկանց մոտ այդպիսի կարգավորման մեխանիզմները խախտվում են, ինչի հետեւանքով լրջորեն վատթարանում են կենցաղային սովորական խնդիրները լուծելու նրանց ունակությունները եւ նվազում է վերլուծելու ընդունակության մակարդակը:

Գիտնականները նշում են, որ դեպրեսիվ հիվանդների հիպոթալամուսի ձախ հատվածը 5 տոկոսով ավելի մեծ է, քան առողջ մարդկանց մոտ է: Ընդ որում՝ հիպոթալամուսը զգալիորեն մեծացել է դեպրեսիայի ծանր ձեւերի դեպքում: Այսպիսով, սթրեսի եւ դեպրեսիայի պայմաններում մարդու ուղեղը, փաստորեն, մաշվում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ