• Latest news

Քաղցածության զգացումը երկարաժամկետ հեռանկարում էմոցիոնալ վարքագծի վրա բացասաբար է անդրադառնում

1 հոկտեմբերի, 2018  23:45

Քաղցածության զգացում առաջանալիս գլյուկոզայի մակարդակի անկումը կարող է ազդել մարդու տրամադրության վրա: Այս մասին նշված է Գվելֆի համալսարանի (University of Guelph) գիտնականների հետազոտության մեջ:

Մասնագետների կարծիքով՝ գլյուկոզայի մակարդակի փոփոխությունը կարող է տեւական ազդեցություն ունենալ տրամադրության վրա, քանի որ հիպոգլիկեմիան ուժեղ ֆիզիոլոգիական եւ հոգեբանական սթրեսոր է:

Psychopharmacology ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ փորձի շրջանակում առնետներին ներարկել են գլյուկոզայի մետաբոլիզմի բլոկատոր, նրանց մոտ հիպոգլիկեմիա առաջացնելով: Կրծողներին տեղավորել են մեկ խցի մեջ, իսկ որոշ ժամանակ անց ներարկել են ջուր եւ տեղավորել երկրորդ խցում:

Ընտրության ժամանակ, թե որ խուց մտնեն, կենդանիներն ակտիվորեն խուսափել են առաջին խցից, որտեղ հիպոգլիկեմիա էին զգացել: Վարքագծի այս տեսակը սթրեսի եւ տագնապայնության, սթրեսային փորձը վերապրելու ցանկություն չունենալու արտահայտություն է:

Ընդ որում՝ հիպոգլիկեմիայից հետո առնետների արյան մեջ հայտնաբերվել է  կորտիկոստերոնի զգալի պարունակություն, ինչը վկայում է ֆիզիոլոգիական սթրեսի մասին: Գլյուկոզայի մետաբոլիզմի բլոկատորի ներարկումներն առաջացրել են ալարկոտություն, որն անցել է հակադեպրեսանտներ ընդունելուց հետո: Այս փաստը հաստատում է այն կարծիքը, որ կենդանիները հիպոգլիկեմիայի ժամանակ սթրես եւ վհատ տրամադրություն են ունեցել:

Փորձագետների կարծիքով՝ ստացած արդյունքները կարող են օգտակար լինել դեպրեսիայով եւ տագնապայնությամբ մարդկանց բուժման համար, եթե սննդակարգը նույնպես մտցվի բուժման կուրսի մեջ:

Դրանից բացի, առնետների վրա կատարված փորձի արդյունքները պատկերացում են տալիս դեպրեսիայի եւ այնպիսի հիվանդությունների փոխկապվածության մասին, ինչպիսին են՝ ճարպակալումը, դիաբետը, բուլիմիան եւ անորեքսիան: Հետազոտողները նախատեսում են որոշել, թե քրոնիկական, երկարաժամկետ գլիկեմիան արդյոք դեպրեսիվ վարքագծի զարգացման ռիսկի գործոն է:

Այսպես, եթե մարդը վատ է սնվում, նա կարող է տրամադրության անկում ունենալ, ինչի հետեւանքով նրա մոտ կարող է ախորժակի նվազում զարգանալ: Եթե մարդը պարբերաբար բաց է թողնում սնունդի ընդունումը եւ պարբերաբար այս սթրեսորն է զգում, ապա օրգանիզմի պատասխան ռեակցիան երկարաժամկետ հեռանկարում կարող է ազդել էմոցիոնալ վարքագծի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել