• Latest news

Արեւադարձային բույսը կարող է քաղցկեղային բջիջներին մինչեւ «ինքնասպանության» հասցնել

2 հոկտեմբերի, 2018  20:47

Արեւադարձային Vismia baccifera բույսը, որն աճում է Կոլումբիայի անտառներում, լյարդի քաղցկեղի բուժման մեծ ներուժ ունի: Այսպիսի եզրակացության են հանգել Բասկերի երկրի համալսարանի գիտնականները:

The Daily Mail-ը հայտնում է, որ Vismia baccifera-ի տերեւների թուրմը լաբորատոր պայմաններում քաղցկեղային բջիջներին մինչեւ «ինքնասպանության» է հասցրել, ընդ որում՝ առողջ հյուսվածքներին վնաս չպատճառելով:

Գիտնականները նշում են, որ այս բույսը բնիկ ժողովուրդները վաղուց ի վեր որպես հակաբորբոքային միջոց են օգտագործում միզուղիների խանգարումների կամ մաշկային հիվանդությունների դեպքում: Մինչդեռ, մասնագետներն ուշադրություն են դարձրել նաեւ այն հանգամանքի վրա, որ նախորդ հետազոտություններում նշվել է նաեւ Vismia baccifera-ի հակաուռուցքային ազդեցության մասին:

Հետագա փորձերը ցույց են տվել, որ օնկոլոգիայի բուժման ժամանակ այս բույսը վնասում է բացառապես քաղցկեղային բջիջները՝ չազդելով առողջ հյուսվածքների վրա: Սա է այս բուժման շահեկան տարբերությունը քիմիաթերապիայից, որը բացասաբար է ազդում մազերի, մաշկածածկույթի, ոսկրածուծի եւ մարսողական համակարգի վրա:

Գիտնականները վստահ են, որ Vismia baccifera-ի թուրմը նվազագույնը կխոչընդոտի ուռուցքի աճին: Այն կարելի է օգտագործել նաեւ մետաստազների բուժման ժամանակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել