• Latest news

Քաղցրացնող արհեստական նյութերի հետ դիետիկ ըմպելիքները կարող են մեծացնել 2-րդ տիպի դիաբետի զարգացման վտանգը

5 հոկտեմբերի, 2018  19:40

Քաղցրացնող արհեստական նյութերի հետ դիետիկ ըմպելիքները կարող են մեծացնել 2-րդ տիպի դիաբետի զարգացման վտանգը:  

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, գիտնականները պարզել են, որ երկու շաբաթ ցածրկալորիական քաղցրացնող նյութերի գործածումը բավական է, որպեսզի աղիներում բակտերիաների բաղադրությունը զգալիորեն փոխվի: Շաքարի կլանման եւ արյան մեջ դրա մակարդակի կարգավորման պրոցեսում փոփոխությունները մեծացնում են դիաբետի զարգացման վտանգը:

Այս եզրահանգումներին արժի ուշադրություն դարձնել այն պատճառով, որ դիաբետի զարգացման վտանգին ենթակա անձինք, օրինակ՝ ճարպակալմամբ տառապող կամ արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունեցող անձինք գործածում են դիետիկ ըմպելիքներ եւ քաղցրացնող նյութեր:

Գիտնականները հետազոտության շրջանակում երկու շաբաթ հետեւել են 29 երիտասարդ առողջ մարդկանց: Առաջին խումբը ստանում էր քաղցրացնող նյութերի պատիճներ, որոնք պարունակում էին սուկրալոզա եւ ացեսուլֆամ-К, որը համարժեք է օրական դիետիկ ըմպելիքի գրեթե 4,5 բանկայի: Երկրորդ խումբը պլացեբո է ստացել:

Պարզվել է, որ երկու շաբաթ ցածրկալորիական քաղցրացնող նյութերի ընդունումը բավարար ժամկետ էր աղիներում բակտերիաների բաղադրության էական փոփոխության համար: Բացի դրանից, քաղցրացնող նյութերը վատթարացնում են առողջ մարդկանց արյան մեջ շաքարի վերահսկողությունը:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Բեռլինում՝ Դիաբետի հետազոտության եվրոպական ասոցիացիայի համաժողովում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է