• Latest news

Բժիշկները 10 տարի չեն կարողացել ախտորշում կատարել կնոջը, որը շաբաթը մեկ անգամ էր զուգարան գնում

6 հոկտեմբերի, 2018  18:30

Բժիշկները 10 տարի չեն կարողացել ախտորշում կատարել կնոջը, որը չէր կարողանում աղիները դատարկել:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Լոնդոնի բնակիչ Քայլեյ Հենինգը բախվել է հանելուկային հիվանդության, որի հետեւանքով նա զուգարան էր գնում շաբաթական միայն մեկ անգամ: Դրա հետեւանքը այնպիսի ուռած փորն էր, որ թվում էր հղիության վերջին ամսում է: Ընդ որում՝ անգլուհին տառապում էր քրոնիկական փորկապությամբ եւ փորի ջղակծկումներով: Դրանք երբեմն այնքան ծանր էին ընթանում, որ Քայլեյն անգամ չէր կարողանում գիշերները քնել եւ պառկում էր լոգարանի հատակին՝ ցավից տառապելով:

Այս պատկերն է դիտվել 10 տարի, սակայն բժիշկները դա համարել են բորբոքված աղիքների համախտանիշ: Միաժամանակ, այն բուժելու փորձերը հաջողություն չեն ունեցել:

Նրա անձնական մարզիչը ենթադրել է, որ այս բոլոր ծանր բարդություններն առաջանում են սնունդում ինչ-որ բաղադրամասը օրգանիզմի կողմից չյուրացնելու անընդունակության պատճառով: Չնայած այս վարկածին բժիշկները չէին հավատում, կինը ձեռք է բերել սննդային ալերգիայի տնային թեստեր, որոնց օգնությամբ պարզել է, որ իր օրգանիզմը չի ընդունում կովի կաթը, ձվի սպիտակուցը, խմորիչները, հնդկաձավարը եւ գլյուտենը:

Քայլեյն անմիջապես իր սննդակարգից բացառել է այս բոլոր բաղադրիչները, որից հետո ախտանիշները գրեթե անմիջապես անհետացել են:

Կինը նշում է, թե որքան կարեւոր է այլընտրանքային խորհրդին ունկնդրելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել