• Latest news

Նիհարելը կարող է բերել 2-րդ տիպի դիաբետի ռեմիսիայի. հետազոտություն

7 հոկտեմբերի, 2018  12:07

Եթե մարդու մոտ 2-րդ տիպի դիաբետ է ախտորոշված, նա պետք է անմիջապես սկսի նիհարել. դա կարող է հիվանդությունը հետ շրջել, պնդում են Newcastle University-ի գիտնականները: Իսկ եթե դա չանեք ենթաստամոքսային գեղձի բջիջները անշրջելի վնասվածքներ կստանան, եւ դիաբետը հիվանդի հետ կմնա ամբողջ կյանքում:

Հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են 20-65 տարեկան 298 դիաբետիկների: Առաջին խմբի կամավորները 3-5 ամիս հետեւել են ցածրկալորիական սննդակարգի (օրական 825-853 կալորիա), ինչի շնորհիվ զգալիորեն նիհարել են: Այնուհետեւ այս խումբը պարզապես ճիշտ է սնվել՝ նոր քաշը պահպանելու համար: Կար նաեւ հսկիչ խումբ, որը սննդակարգի չի հետեւել: Մեկ տարի հետո պարզվել է, որ առաջին խմբում ընդգրկված մարդկանց 46 տոկոսի մոտ դիաբետը նահանջել է: Հսկիչ խմբում ցուցանիշը կազմել է 4 տոկոս:

Անցկացվել է եւս մեկ փորձարկում՝ 58 դիաբետիկների մասնակցությամբ, որոնցից 40-ի մոտ ռեմիսիա կար, իսկ 18-ի ախտորոշումը պահպանվում էր: Բոլոր կամավորները նիհարել են, կրճատվել է լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի ճարպի քանակությունը: Ընդ որում՝ ռեմիսիայի մեջ մտած հիվանդների մոտ ինսուլին արտադրող բջիջները սկսել են ավելի լավ գործել: Իսկ քաշի կորուստը դրանց ֆունկցիան ամբողջության նորմայի է վերադարձրել:

Գիտնականների խոսքով՝ ռեմիսիայով մարդիկ սննդակարգի են հետեւել ախտորոշումից հետո միջինը 2,7 տարի անց: Համեմատության համար՝ դիաբետիկ մնացած մարդիկ սննդակարգի են հետեւել 3,8 տարի հետո: Գիտնականները շեշտում են, որ դիաբետով ապրելու 3 տարուց հետո ենթաստամոքսային գեղձի բջիջները պարզապես կորցնում են ինքնավերականգնման ունակությունը, իսկ դիաբետը քրոնիկական է դառնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել