• Latest news

Բանջարեղենում գտած նյութը կարող է կյանքի տեւողությունը 10 տոկոսով երկարացնել

6 հոկտեմբերի, 2018  22:49

Ֆիզետին գունանյութը, որը պարունակվում է բանջարեղենում, կարող է ծերության դեմ պայքարի կարեւոր զենք լինել. Scripps Research Institute-ի եւ Mayo Clinic-ի գիտնականները պարզել են, որ այս նյութը կարող է կյանքի տեւողությունը մոտ 10 տոկոսով երկարացնել:

Բջիջները ծերանում են, երբ մարդու ծերանալուն զուգահեռ հասնում են վնասման որոշակի մակարդակի: Երիտասարդի իմունային համակարգը կարող է օրգանիզմը ծերացող բջիջներից արդյունավետորեն մաքրել, բայց մարդը որքան մեծ է, այնքան մաքրելու պրոցեսը դժվարանում է: Ծերացող բջիջների կուտակմանը զուգահեռ՝ դրանք կարող են բորբոքում առաջացնել եւ ֆերմենտներ արտադրել, որոնք կարող են հյուսվածքները քայքայել: Ֆիզետինը դասվում է սենոլիտիկներին՝ նյութեր, որոնք կարող են հեռացնել ծերացող բջիջները:

Ստուգելու համար՝ արդյոք ֆիզետինն օգնո՞ւմ է հեռացնել վնասված բջիջները, գիտնականները ֆիզետին են տվել ծեր մկներին: Արդյունքը միանգամայն հետաքրքիր էր. այս մկների կյանքի տեւողությունը եւ առողջ կյանքի տեւողությունը 10 տոկոսով մեծացել է:

Հետազոտողները լաբորատոր պայմաններում ստուգել են նաեւ ֆիզետինի ազդեցությունը մարդու ճարպային հյուսվածքի վրա, որպեսզի պարզեն, թե դեղամիջոցն ինչպես կփոխազդի մարդու բջիջների հետ, այլ ոչ միայն մկների: Քանի որ այն կարողացել է ծերացող բջիջների քանակությունը նվազեցնել նաեւ մարդու ճարպային հյուսվածքում, գիտնականները կարծում են, որ ֆիզետինը, հավաբար, արդյունավետ կլինի նաեւ մարդկանց համար:

Այդուհանդերձ, մրգերի եւ բանջարեղենի մեջ պարունակվող ֆիզետինի քանակությունը բավարար չէ, որպեսզի կարողանա արդյունավետորեն հեռացել ծերացող բջիջները, ուստի գիտնականները դեռ պետք է դեղամիջոց մշակեն, որը կպարունակի այս նյութի լավագույն չափաքանակը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են EBioMedicine ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել