• Latest news

Ինչու է ֆիզիկական ծանրաբեռնվածությունն այդքան անհրաժեշտ շաքարախտով հիվանդներին․ Երեւանում հետաքրքիր ֆլեշմոբ է անցկացվել

6 հոկտեմբերի, 2018  19:59

Շաքարախտով հիվանդ մի խումբ մարդիկ այսօր երկու անգամ ստուգել են իրենց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Սկզբում նրանք դա արել են առավոտյան, եւ մասնագետները գրանցել են նրանց տվյալները։ Այնուհետեւ նրանք ֆիզիկական վարժություններ են կատարել, որից հետո կրկին չափել են գլյուկոզայի մակարդակը։ Մեծ մասի մոտ շաքարի մակարդակը վարժություններից հետո իջել է առնվազն մի քանի միավորով, թեեւ որեւէ դեղամիջոց նրանք չեն ընդունել։

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ուղղակի անհրաժեշտ է շաքարախտ ունեցողների համար, եւ այս փոքրիկ ֆլեշմոբ-փորձարկումը, որ կազմակերպվել էր Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի հայկական կենտրոնի, Քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսերի եւ «Սերվյե» ընկերության հայկական ներկայացուցչության կողմից, այդ մասին է վկայում։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի հայկական կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանն ասաց, որ շաքարախտի դեպքում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, ինչը կարող է հանգեցնել տարբեր բարդությունների եւ խնդիրների։ Եթե շաքարախտով հիվանդները ֆիզիկապես ակտիվ են, դա օգնում է հիվանդությունը վերահսկողության տակ պահել։ Մկանների աշխատանքի համար գլյուկոզա է պահանջվում, այսինքն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը «ծախսում» է գլյուկոզան՝ նպաստելով արյան բաղադրության մեջ դրա իջեցմանը։

Այդ պատճառով ֆիզիկապես ակտիվ հիվանդներին գլյուկոզայի մակարդակը արդյունավետ վերահսկելու համար ավելի քիչ դեղորայք է հարկավոր, քան նրանց, ովքեր նստակյաց կյանք են վարում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է