• Latest news

Թերապեւտ-շները կարող են երեխաներին վարակել վտանգավոր բակտերիաներով. գիտնականներ

8 հոկտեմբերի, 2018  16:40

Թերապեւտ-շները հիվանդներին, հատկապես երեխաներին մեծ ուրախություն եւ դրական զգացումներ են պարգեւում, սակայն նրանք կարող են նաեւ լինել վտանգավոր ինֆեկցիաների աղբյուր: Այս մասին նախազգուշացնում են Johns Hopkins Hospital-ի գիտնականները:

Հիվանդանոցի մասնագետները հետազոտություն են անցկացրել թույլ իմունիտետով երեխաների մասնակցությամբ. նրանք հետեւել են 4 շների եւ ուռուցքային հիվանդություններով 45 հիվանդների: Պարզվել է, որ շների հետ ավելի շատ ժամանակ անցկացրած երեխաները 6 անգամ ավելի հաճախ են վարակվել սուպերբակտերիաներով, քան այն երեխաները, որոնք կենդանիների հետ ավելի քիչ են շփվել: Այսպես, նախապես ոսկեգույն ստաֆիլոկոկով վարակվելու նշաններ չունեցող երեխաների շրջանում շների այցելությունից հետո գրեթե 10 տոկոսի մոտ սուպերբակտերիա են հայտնաբերել:

Ստաֆիլոկոկ է հայտնաբերվել նաեւ շներից վերցված մորթու նմուշների մոտ 40 տոկոսի մեջ: Բժիշկների խոսքով՝ կենդանիներն իրենք կարող են առողջ լինել, սակայն վարակված հիվանդների հետ շփվելուց հետո կարող են դառնալ բակտերիաների փոխանցողներ:

Գիտնականների խոսքով՝ վտանգավոր բակտերիաների տարածման վտանգը կարելի է զգալիորեն նվազեցնել, եթե պահպանվեն անձնական հիգիենայի կանոնները, բժշկի այցելությունից առաջ շանը կանոնավար լողացնեն եւ նրան չորացնեն հակաբակտերիալ անձեռոցիկով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել