• Latest news

Ճարպակալման դեպքում բարիատրիկ վիրահատությունից հետո ի՞նչ բարդացումներ կարող են լինել

9 հոկտեմբերի, 2018  12:01

Բարիատրիկ վիրաբուժությունը համարվում է ճարպակալման բուժման ամենաարդյունավետ մեթոդը: Սակայն բարիատրիկ վիրահատությունից հետո, ինչպես, ի դեպ, ցանակացածից հետո, կարող են բարդացումներ առաջանալ: NEWS.am Medicine-ը այդ մասին զրուցել է բարիատրիկ վիրաբույժ Պիտեր Սթայվենի հետ (Նոր Զելանդիա):

Արյունահոսություններ

Հիվանդի մոտ ստամոքսաաղիքային արյունահոսություններ կարող են առաջանալ վիրահատությունից հետո որոշ ժամանակ անց: Բժշկական գրականության համաձայն՝ այս բարդացման վտանգը կախված է անցկացված վիրահատության տեսակից: Օրինակ՝ ըստ Ռուի շրջանցիկ անատամոզից հետո այսպիսի արյունահոսություններն առաջանում են մոտ 1,9 տոկոս դեպքով ավելի հաճախ, քան ստամոքսի լապարոսկոպիկ բանդաժավորման, ուղղաձիգ գաստրոպլաստիկայի կամ ստամոքսի ձեռքով մասնահատման դեպքերում:

Վիտամինների պակաս

Ինչպես պարզաբանեց Պիտեր Սթայվեն, վիրահատությունից հետո 12-18 ամիս շարունակ հիվանդներն ինչ-որ իմաստով գրեթե քաղցած են լինում. նրանք շատ ավելի քիչ են ուտում, քան սովոր էին, ուստի նրանց օրգանիզմը չի ստանում սննդարար նյութերի սովորական քանակությունը, եւ դրանց դեֆիցիտ է առաջանում: Հետաքրքիր է, որ վիտամինների պակաս կարող է առաջանալ նույնիսկ այն հիվանդների մոտ, որոնք վիրահատությունից հետո հետեւում են բացառապես առողջ սննդակարգի: Այս պատճառով դեֆիցիտի կանխարգելման համար Նոր Զելանդիայում բարիատրիկ վիրահատությունից հետո բոլոր հիվանդներին խորհուրդ են տալիս 2 տարի վիտամիններ ընդունել: Երկու տարի հետո ամեն ինչ, որպես կանոն, կարգավորվում է, եւ վիտամինների ընդունումը դադարեցնում են:

Գիրացում

Բարիատրիկ վիրահատության նպատակն է հիվանդին ավելորդ քաշից ազատվելու հարցում օգնելը: Վիրահատությունից հետո հիվանդների մեծամասնությունը իսկապես նիհարում է, սակայն ոմանց չի հաջողվում նիհարել: Ավելին՝ կան հիվանդներ, որոնք նիհարելով հետո կրկին գիրանում են:

Նման խնիրների առաջացման պատճառները թաքնված են իրենց՝ հիվանդների հոգեբանության մեջ. ոմանք, իրենք էլ դա չգիտակցելով, նիհարելուց վախենում են: Մյուսները վիրահատությունից հետո շարունակում են վարել ոչ առողջ ապրելակերպ, բարձրկալորիական սնունդ ուտում եւ կալորիական ըմպելիքներ խմում, ինչի պատճառով նրանց չի հաջողվում ավելորդ քաշից ազատվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել