• Latest news

Հոլանդացի հայտնի բժիշկը այցելել է «Էրեբունի» ԲԿ

8 հոկտեմբերի, 2018  19:43

Հայաստանում է հոլանդացի հայտնի բժիշկներից մեկը՝ Տամաս Զիլի-Տորոկը: Նա «Էրեբունի» բժշկական կենտրոնի իր գործընկերների հետ կատարել է առիթմիաների բարդ դեպքերի միջամտություներ եւ խորդհրդատվություն:

Բժիշկը Հաայստանում է երկրորդ անգամ եւ հիացած է ոչ միայն Հայաստանի բնությամբ ու հյուրասիրությամբ, այլ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմով ու բուժական հնարավորություններով: Ասում է՝ այստեղ չէր լինի, եթե իրենց կլինիկաներին համարժեք հնարավրություններ «էրեբունիում» չտեսներ:

Նա կատարել է խորհրդատվություն եւ աբյլացիաներ: Աբլյացիա կոչվող միջամտությունները «էրեբունի» ԲԿ-ում կատարվում են տարիներ ի վեր աշխարհի լավագույն կլինիկաներին բնորոշ չափորոշիչներով: Աբյլացիայի ընթացքում սրտի ներսում տեղադրվում է բարակ կատետր, որով էլեկտրական չափումներ է կատարվում ու պարզվու, թե ինչից է առաջացել առիթմիան: Դա պարզելուց հետո առիթմիայի օջախն այրվում է, սրտի համաչափ ռիթմը՝ վերականգնվում:

Սրտաբանական մեկ բաժանմունքի հիմքի վրա «Էրեբունի» ԲԿ-ի ղեկավար Հարություն Քուշկյանը տարիների ընթացքում մի ամբողջ ծառայություն հիմնեց՝ բաղկացած այն բոլոր նեղ մասնագիտացված բաժանմունքներից, որոնք անհրաժեշտ են սրտի բոլոր խնդիրների լուծման համար: Սկած անհետաձգելի սրտաբանությունից մինչեւ բացառիկ համարվող առիթմոլոգիայի բաժանմունք: Դրանով Էրեբունին դարձավ սրտաբանական բուժօգնության համալիր կենտրոն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել